Լոռի. Համայնքապետարանները խախտում են օրենքը
Լոռու մարզի համայնքապետարաններում խախտվում է նաև «Ծառայողական գործուղման մեկնած աշխատողների գործուղման ծախսերի հատուցման վճարման կարգը», համաձայն որի, գործուղվող աշխատողին գործուղման ծախսերի հատուցումը տրվում է գործուղում մեկնելուց առնվազն մեկ օր առաջ: Այս մասին մարզպետարանում անցկացրած խորհրդակցության ժամանակ բարձրաձայնել է մարզպետ Արթուր Նալբանդյանը:
Նա նկատել է, որ գործուղման հրամաններում կամ կարգադրություններում չեն նշվել գործուղվող կազմակերպության անվանումը և նպատակը:
Բացի այդ, համայնքապետարանի աշխատակիցներին տրվում են պարգևատրումներ համայնքի ղեկավարի կարգադրությամբ, սակայն մի շարք համայնքային ծառայողների այն պետք է տալ աշխատակազմի քարտուղարի հրամանի հիման վրա: Որոշ համայնքներում դրամարկղի գիրքը կնքված և համարակալված չէ տարածքային հարկային տեսչության կողմից:
Աշխատողներին հաճախ չեն տրամադրվում արձակուրդներ, ինչի արդյունքում աշխատանքից ազատվելու ժամանակ չօգտագործված արձակուրդի համար ստիպված վճարվում են խոշոր չափի փոխհատուցման գումարներ:
Բացի այդ, մարզպետարանից տեղեկացնում են, որ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն օտարվում են նպատակային և գործառնական նշանակության խախտումներով, որոնց թվում շատ են բնակավայրերի կամ գյուղատնտեսական նշանակության այլ հողատեսքերի օտարումները: Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության կամ աճուրդ-վաճառքի դեպքում հողամասերը տրամադրվում են առանց համայնքի ավագանու համաձայնության:
Խախտումներ են արձանագրվել նաև հողաշինության և հողօգտագործման ոլորտում: Խախտվել է «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջները, համաձայն որի, սակարկություններին չեն կարող մասնակցել աճուրդավարի երեխաները, ծնողները, ամուսինը, տատը, պապը, եղբայրները և քույրերը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները