Շատ աշխատող մայրիկների երեխաները հակված են ճարպակալման
Նոր անցկացրած հետազոտության արդյունքները վկայում են, այն երեխաները, որոնց մայրիկները շատ են աշխատում, սխալ են սնվում և ունեն քնի խանգարումներ: Հենց այդ գործոններն են մեծացնում ճարպակալման վտանգը: Գրում է «Մեդդեյլի.ռու»-ն: Հետազոտությանը մասնակցել են 247 մայրիկներ, որոնք ունեն 3-5 տարեկան երեխաներ:
Հետազոտված երեխաների 17%-ն ունեցել է ավելորդ քաշ, իսկ 12%-ի մոտ՝ ճարպակալման վտանգ: Մայրիկների 66%-ն աշխատել են ողջ օրը, իսկ 18%-ը՝ կիսատ օր: Մոր աշխատանքային գրաֆիկի ու երեխայի քաշի կապն ուսումնասիրելի և թե որքան ժամանակ է երեխան անցկացնում հեռուստացույցի առաջ:
Շատ աշխատող մայրիկները երկընտրանքի առաջ են կանգնում՝ կամ ժամանակին քնացնել, կամ էլ նրա հետ ժամանակ անցկացնել: Իսկ առավոտյան երեխան պետք է շուտ արթնանա, որպեսզի մանկապարտեզ գնա: Պարզվել է, որ աշխատող մայրիկների երեխաները շաբաթվա ընթացքում 30 ժամից քիչ են քնում: