Լևոն Շիրինյան. Հայաստանը պետք է առաջին ջութակի դեր կատարեր աբխազական երկաթուղու վերաբացման գործում
«Ռուսաստանի նախագահը խոսում է ռազմավարական հեռահար նպատակներ ունեցող և Հայաստանի շահերից բխող նախագիծի մասին, այն է վերագործարկել աբխազական երկաթուղին»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով աբխազական երկաթուղու վերագործարկման հնարավորությանը ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը:
Ըստ նրա, որ Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթգիծը Հայաստանը վերջնականապես շրջափակելու ծրագիր է հետապնդելու, իսկ Պուտինի առաջարկած աբխազական երկաթուղին կարող է ճեղքել Հայաստանի շրջափակումը:
«Երկիրը շրջափակելու ծրագիրը պատերազմական քայլ է համարվում և Կարս-Թբիլիսի-Բաքու ծրագիրը Հայաստանը մեկուսացնելու ծրագիր է»,-նշեց Լ. Շիրինյանը:
Քաղաքագետի խոսքով, Հայաստանի իշխանությունները աբխազական երկաթուղու վերաբացման հարցում պասիվ դիտորդի կարգավիճակ են որդեգրել այն դեպքում, երբ Հայաստանը պետք է առաջին ջութակի դեր կատարեր աբխազական երկաթուղու վերաբացման գործում:
Լ. Շիրինյանի կարծիքով, Հայաստանի իշխանությունները 25 տարի շարունակ Վրաստանում իրականացնում են պասիվ քաղաքականություն և բավարարվում այն փշրանքներով, որ Հայաստանին բաժին է ընկնում. «Վրացական ուղղությամբ հայկական իշխանությունները պետք է ավելի ակտիվ դերակատարում ունենան»:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան