«Ֆելինին արդեն կանխատեսում էր, որ մասս-մեդիան սպանելու է կինոմատոգրաֆիան»
«…Անցած դարի 80-ական թվականների վերջին Ֆեդերիկո Ֆելինին և Սերգեյ Բոնդարչուկը Հռոմում մեքենայով անցնելիս են եղել: Ֆելինին անսպասելի կանգնեցրել է մեքենան կինոթատրոնի մոտ, որտեղ ցուցադրվում էր նրա վերջին ֆիլմերից մեկն ու ասել.
-Մտնենք մեկ րոպեով:
Նրանք մտել են: Կինոսրահը դատարկ էր:
-Իսկ որտե՞ղ է հանդիսատեսը,- հարցրել է Բոնդարչուկը:
-Իմ բոլոր հանդիսատեսները մահացել են,- ասել է Ֆելինին»: Այս պատմությունը ֆեյսբուքյան իր էջում գրի է առել ռուս հայտնի ռեժիսոր Անդրեյ Կոնչալովսկին:
Այնուհետև Կոնչալովսկին արել է հետևյալ դիտարկումը.
«Դրանից հետո նա երկար չի ապրում: Նրան արդեն շատ դժվար էր գումար հավաքել ֆիլմ նկարահանելու համար:
Ֆելինին արդեն կանխատեսում էր, որ մասս-մեդիան սպանելու է կինոմատոգրաֆիան: Նա առաջինն էր հասկացել հեռուստատեսության պոպուլիստական անհեթեթությունը և այն ցույց էր տվել «Ջիներ և Ֆրեդ» ֆիլմում (1985 թ): Նա առաջինն էր, որ չէր վախենում ծիծաղել համաշխարհային հրեշի վրա, որը խճռել էր ոչ միայն իտալական, այլ նաև համաշխարհային կինոն:
Հերոսական կինոռեժիսուրային ժամանակներն այսօր արդեն անցել են: Ռեժիսորն առաջամարտիկն էր: Նրանից բացահայտումներ էին սպասում:
Տխուր ավարտ, որտեղ գլխավոր հերոսներին սպանում են, կինը հեռանում է: Նման ֆիլմեր այսօրվա Հոլիվուդում՝ անհավատալի է: Հերոսն, իհարկե, պետք է հաղթի հակառակորդի հետ ֆիզիկական պայքարում: Անհնար է նկարահանել ֆիլմ առանց լավատեսական ավարտի: Ինչո՞ւ այդպես ստացվեց: Պատճառները շատ են, բայց գլխավորը՝ մասս-մեդիայի կործանիչ դերը:
Հեռուստատեսոությունը չի հավակնում, որ մեծ արվեստ լինի, հեռուստադիտողը նրանից չի սպասում դա: Հեռուստատեսությունը փոխել է հեռուստադիոտողին, և հենց հեռուստադիտողն էլ է փոխել»:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին