Էբոլայից մահացածների թիվը հասավ 7 հազարի
Աֆրիկյան մի քանի երկրներում Էբոլա տենդի համաճարակից մահացածների թիվը հասել է յոթ հազարի: Առավել շատ վարակվածներն ապրում են Լիբերիայում: Այս երկրում վարակից մահացել է ավելի քան չորս հազար մարդ: Այս մասին գրում է «Վեստի.ռու»-ն՝ վկայակոչելով Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները:
Հիշեցնենք, որ Էբոլա վիրուսով հարուցված հիվանդությունը, որը աֆրիկյան մի շարք երկրներում վերածվել է բռնկման, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը գնահատել է որպես «հանրային առողջապահության ոլորտում միջազգային նշանակության արտակարգ իրավիճակ»: Դրա համար հիմք է հանդիսացել հիվանդության եզակի դեպքերի արձանագրումը բռնկման գոտուց դուրս այլ երկրներում: իվանդության դեպքերը հիմնականում արձանագրվում են աֆրիկյան երկրներում, մասնավորապես` Գվինեայի Հանրապետություն, Լիբերիայի Հանրապետություն, Սիերա Լեոնե և Նիգերիա:
Հայաստանի Հանրապետությունում Էբոլա վիրուսով հարուցված հիվանդության որևէ դեպք առ այսօր չի արձանագրվել: Հիվանդության ներթափանցումը մեր երկիր կանխելու համար ընդունվել է «էբոլա վիրուսով հարուցված հիվանդության դեմ պայքարի և կանխարգելման միջոցառումների մասին» ՀՀ առողջապահության նախարարի հրամանը, որով հանձնարարականներ են տրվում շահագրգիռ բոլոր կառույցներին՝ այս հիվանդության կանխարգելման համար անհրաժեշտ միջոցառումներ իրականացնելու համար, մասնավորպես,
բնակչության շրջանում բժշկահիգիենիկ գիտելիքներ տարածելու և նրանց իրազեկման նպատակով մշակվել է «Ի՞նչ է Էբոլա վիրուսը և ինչպե՞ս պաշտպանվել նրանից» վերտառությամբ հուշաթերթը, որը կտրամադրվի բնակչությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին