Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդում վերջին տվյալներով հոսպիտալացվել է 54 երեխա՝ սննդային թունավորում նախնական ախտորոշմամբ, որոնց մի մասն արդեն դուրս է գրվել։ Բոլորն էլ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաներն են։
Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը հայտնեց, որ Կոտայքի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ և ժամանակավորապես կասեցվել մանկապարտեզի գործունեությունը, փորձանմուշներ են վերցվել ինչպես օրվա ճաշատեսակից, այնպես էլ պահեստավորված սննդից, միջոցներ են ձեռնարկվում պարզելու երեխաների թունավորման աղբյուրը:
Հիշեցնենք, երեկ՝ նոյեմբերի 28-ին` ժամը 18:40-ին, Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ-ից ահազանգ է ստացվել, որ «սննդային թունավարում» նախնական ախտորոշմամբ Եղվարդ քաղաքի թիվ 1 մանկապարտեզից բուժօգնության են տեղափոխվել մանկահասակ երեխաներ:
Քննչական կոմիտեի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից ավելի վաղ հայտնել էին. «Նկատի ունենալով, որ նյութերում առկա են քրեական գործ հարուցելու օրինական առիթ` ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ իրացնելու կամ ծառայությունների մատուցումը, որը կատարվել է մանկահասակների համար նախատեսված ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների կապակցությամբ` անզգուշությամբ վնաս պատճառելով երկու կամ ավելի անձանց առողջությանը):
Առողջապահության նախարարությունից երեկ ուշ երեկոյան հայտնեցին, որ Եղվարդի հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության: Տասներեք երեխա ներկա պահին բուժում է ստանում Եղվարդի «Նաիրի» բժշկական կենտրոնում, ևս 2-ը տեղափոխվել են Երևան` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոց:
ՀՀ առողջապահության նախարարության մասնագետների խումբը տեղում իրականացնում է համաճարակաբանական հետազոտություններ և կանխարգելիչ միջոցառումներ:
Նախնական տվյալներով` թունավորումը պայմանավորված է սննդային գործոնով: Աշխատանքներ են տարվում նոր հիվանդների հայտնաբերման ուղղությամբ:
Նախորդող հրապարակումներ՝
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան