«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի մանկապարտեզում թունավորված երեխաների մեծ մասի մոտ հայտնաբերվել է շիգելլա (աղիքային վարակ) հիվանդություն: Այս մասին Panorama.am - ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարարության հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրենի տեղակալ Լիլիթ Ավետիսյանը:
Նրա խոսքերով`շիգելլան դիզինտերիայի հարուցիչ է: Հիվանդությունը կոչվում է Բակտերիալ դիզենտերիա կամ Շիգելլոզ:
«Շիգելլա աղիքային վարակի առաջացման պատճառները տարբեր են. առաջին հերթին այն կարող է առաջանալ սանիտարահիգիենիկ որոշակի պայմանները չպահպանելու պատճառով, ինչպես նաև` սննդի և ջրի միջոցով»,-հավելեց մեր զրուցակիցը:
Նա նշեց, որ հիվանդությունը նորմալ բուժվում է, հետևանքներ չի թողնում. «Սակայն հարկավոր է նորմալ բուժել, որևէ դեպքում այն չի կարելի կիսատ թողնել»:
Ըստ նրա` լաբորատոր քննությունները դեռ ընթացքի մեջ են և ավելի ուշ պարզ կլինի երեխաների թունավորման պատճառը:
Հիշեցնենք, որ Եղվարդի մանկապարտեզում գրանցվել է երեխաների մասսայական թունավորման դեպք: Եղվարդ էր մեկնել ՀՀ ԱՆ մասնագետների խումբը, և Գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության Կոտայքի մարզային կենտրոնի խումբը, կատարվել են տարբեր հետազոտություններ և սննդամթերքի նմուշառում: ԱՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այս պահի դրությամբ բուժհաստատություններում բուժվում է 64 երեխա: Մասնագետների գնահատմամբ բոլոր երեխաների առողջական վիճակն ունի դրական դինամիկա:
Ըստ մասնագետների` դիզենտերիայով հիվանդները հիմնականում կարող են վարակվել ձեռքերի հիգիենայի ոչ պատշաճ պահպանման, սննդամթերքի հետ կեղտոտ ձեռքերով շփվելու, չլվացված որևէ մթերքով սնվելու, ոչ ճիշտ պայմաններում պահվող և վաճառվող սննդամթերքով սնվելու հետևանքով:
Դիզենտերիան կամ Շիգելլոզը աղիքային վարակիչ հիվանդություն է, որի հարուցիչը մանրէ է: Գաղտնի շրջանը տևում է 2-7, միջինում` 3-5 օր, հիվանդությունը կարող է ընթանալ ցնցումներով, բարձր ջերմությամբ, լուծով, որը կարող է ունենալ տեսանելի արյան պարունակություն, գլխացավով, սրտխառնոցով, փսխումով: Հիվանդների մոտ կարող է լինել նաև միայն սուր ջրային լուծ` առանց տեսանելի արյան և այլ ախտանշանների` հատկապես հիվանդության սկզբում: Դիզենտերիայի դեպքը հաստատվում է, երբ կղանքից անջատվում է դիզենտերիայի հարուցիչը: Վարակի աղբյուրը դիզենտերիայով հիվանդները կամ վարակակիրներն են, որոնց շրջակա միջավայր են արտազատում դիզենտերիայի մանրէներ: Առողջ մարդու օրգանիզմ այս հիվանդության հարուցիչը թափանցում է բերանի խոռոչով: Վարակը փոխանցվում է ջրի, սննդամթերքի, կեղտոտ ձեռքերի միջոցով: Կոչվում է նաև կեղտոտ ձեռքերի հիվանդություն:
Հարակից հրապարակումներ`
Մանկապարտեզներին քիմիական մշակման ենթարկված թռչնամիս մատակարարելու դեպքով հարուցվել է քրեական գործ
Էդվարդ Մխիթարյան անունով անհատ ձեռնարկատեր ՍԱՊԾ-ում գրանցված չէ. Սուքիասյան
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Երեխաները փչացած հավի միսը չեն կերել. Վստահեցնում են մանկապարտեզներից
Նոր մանրամասներ փչացած հավի մսի գործից
Քաղաքապետարանի պարզաբանումը՝ մայրաքաղաքի 3 մանկապարտեզներին անորակ թռչնամսի մատակարարման վերաբերյալ
Նախորդող հրապակումներ`
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա