Տնտեսություն 19:41 29/11/2014

Ի՞նչ է ենթադրում Ֆեյսբուքի անձնական տվյալների օգտագործման նոր քաղաքականությունը

2015 թ-ի հունվարի 1-ից Ֆեյսբուք սոցիալական ցանցում գործելու է գրանցված օգատերերի անձնական տվյալների օգտագործման թարմացված քաղաքականություն: Այս մասին պաշտոնական հաղորդագրություն է տարածել սոցիալական ցանցի ղեկավարությունը, որը ծանուցման տեսքով է նաև հայ օգտատերերի շրջանում:

Հաղորդագրության համաձայն, Ֆեյսբուքում գրանցված ցանկացած օգտագեր, ով 2015 թ-ի հունվարի 1-ից հետո ևս կշարունակի օգտվել ցանցի ծառայություններից, ինքնաբերաբար համաձայնություն է տալիս իր անձնական տվյալների, ցանցում զետեղված գովազդի բովանդակության ձևավորման և Cookie ֆայլերի օգտագործման նոր քաղաքականությանը:

Անձնական տվյալների օգտագործման քաղաքականությունը ենթադրում է օգտատերերի տվյալների հավաքագրում: Դա վերաբերում է սոցիալական ցանցում օգտատերերի ակտիվությանն առնչվող բոլոր տվյալներին, այդ թվում հրապարակային գրառումներին և անձնական հաղորդագրություններին, գրանցման տվյալներին, օգատերերի այն շրջանակին, որոնց հետ օգտատերն առնչվել է, գտնվելու վայրին, ինչպես նաև պլանշետներում ու սմարթֆոններում պահվող այն տվյալներն, որոնք սինխրոնիզացվախ են սոցիալական ցանցի հետ:

Այս առնչությամբ նշվում է, թե սոցիալական ցանցը կարող է տրամադրել այդ հավաքագրված տվյալները վերլուծական և գովազդային ընկերությունների ներկայացուցիչներն, կապի օպերատորներին և այն ծառայություններ մատակարարող ընկերություններին, որոնց ապրանքներն ու ծառայությունները սպառվել է օգտատերերի կողմից:

Տվյալների բազան հասանելի կլինի նաև գործընկեր կայքերին ու բջջային հավելվածներ նախագծողներին: Նշվում է, թե անձնական տվյալների փոխանցումը վերանշյալ շրջանակներին իրականացվելու է առանց օգտատիրոջ համաձայնության:

Բացի այդ, սոցիալական ցանցը կարող է հասանելիություն ապահովել ցանկացած տեղեկատվության, պահել այն ու փոխանցել իխանությունների կողմից պաշտոնական հայտ ստանալու ժամամանակ, եթե ադմինիստրացիան համարի, որ հայտը օրինական հիմքերով է ներկայացված:

Օգատերերի անձնական տվյալներն երրորդ կողմին փոխանցման ենթակա է համարվում այն դեպքում, եթե սոցցանցի ադմինիստրացիան ունենա բավականաչափ հիմքեր կասկածելու որևէ անօրինական գործունեության առկայության մասին և օգտագործի դա դրա հայտնաբերման, կանխման անհրաժետությունից ելնելով օգատերերի պաշտանության համար, այդ թվում հետաքննության շրջանակներում կամ մահվան կանխման, առողջությանը իրական սպառնալիքի դեպքերում:

Նշենք, որ որոշ օգատերեր ֆեյսբուքյան սույն հաղորդագրությանն արձագանքել էին մտավոր սեփականության իրավունքը կարգավորող Բեռնի կոնվենցիայից մեջբերումներով, այդպիսով բողոքելով թարմացված քաղաքականության դեմ:

Մինչդեռ հայտնի է, որ ցանկացած օգտատեր իր անձնական տվյաները երրորդ կողմին հասանելի դարձնելու դրույթին համաձայնություն է տալիս ֆեյսբուք սոցիալական ցանցում գրանցվելու պահից և տեսականորեն անձնական տվյալների օգտագործման քաղաքականությունը բոյկոտելու միակ տարբերակը սոցցանցի ծառայություններից չօգտվելն է՝ առանց երաշխիքի, որ նախկինում իր մասին հավաքագրված տեղեկատվությունը հասանելի չի լինի երրորդ կողմի:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}