Արարատ Զուրաբյան. «Մոտ ապագայում կլինեն քաղաքական նոր միավորումներ».«Հրապարակ»
«Հրապարակ»-ը զրուցել է ՀՀՇ կուսակցության ղեկավար Արարատ Զուրաբյանի հետ: Հարցին` հնարավո՞ր է միանաք որևէ ուժի կամ Նիկոլ Փաշինյանի շարժմանը, որն արդեն Սերժ Սարգսյանին իմպիչմենթ հայտարարելու նախագիծ ունի, Զուրաբյանը պատասխանել է. «Ես կարծում եմ, որ մոտ ապագայում կլինեն քաղաքական նոր միավորումներ, քայլեր, և մեր մասնակցությունն այնտեղ, բնականաբար կլինի»:
Հարցին` արդյոք համամիտ է եռյակի առաջ քաշած` Ընտրական օրենսգրքի փոփոխություններ կատարելու պահանջի հետ` անցումը 100 տոկոս համամասնականի, Զուրաբյանը պատասխանել է. «Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա որևէ քաղաքական ուժ, բացի ՀՀԿ-ից, որ կողմնակից չլինի այդ առաջարկին: Բոլորն են արտահայտել` նաև մենք: Դա բացառիկ ցանկալի է: Ակնհայտ է, որ մենք այդ հարցում ինչպես ոչ իշխանական ուժերն ու ընդդիմությունը, համակարծիք ենք»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան