ԻԻՀ ԱԳ նախարար. Եթե «5+1 խումբը» չկատարի իր պարտավորությունները, ապա Իրանը կվերսկսի ուրանի 20 տոկոս հարստացումը
«Եթե «5+1 խումբը» չկատարի իր պարտավորությունները, ապա Իրանը կվերսկսի ուրանի 20 տոկոս հարստացումը»,-այդ մասին իրանական «ՄԵՀՐ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ հայտարարել է ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:
Տեղեկատվության համաձայն՝ Իրանի արտաքին գերատեսչության ղեկավարն այսօր Մեջլիսի պատգամավորների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է Վիեննայում միջուկային խնդրի շուրջ տեղի ունեցած բանակցությունների արդյունքները:
ԻԻՀ Մեջլիսի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի անդամներից մեկը «ՄԵՀՐ»-ին տված հարցազրույցում արտգործնախարարի հետ ունեցած հանդիպման վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել. Նրա խոսքով՝ ԱԳ նախարար Զարիֆը հայտարարել է, որ եթե հակառակ կողմը չկատարի Իրանի հանդեպ ստանձնած իր պարտավորությունները, ապա Իրանը ևս հետքայլ կկատարի և կվերսկսի ուրանի 20 տոկոս հարստացումը:
«Արտգործնախարար Զարիֆը վստահեցրել է, որ ինչպես Արաքի և Ֆորդոյի միջուկային հաստատությունների, այնպես էլ ցենտրիֆուգների հարցում Իրանը «5+1 խմբի» հետ որևէ համաձայնություն ձեռք չի բերել»,-տեղեկացրել է իրանցի խորհրդարանականը:
Նկատենք, որ 2013թ. Իրանի և «5+1 խմբի» միջև ստորագրված ժնևյան համաձայնագրի պահանջներից մեկն այն էր, որ Իրանը ուրանի հարստացումը 20 տոկոից պետք է նվազեցներ 5 տոկոսի, փոխարենը՝ ԱՄՆ-ն և ԵՄ-ն Իրանի նկատմամն սահմանած պատժամիջոցների մի մասը պետք է չեղյալ հայտարարեին:
Նկատնեք, որ Իրանի միջուկային խնդրի շուրջ Վիեննայում 7 օր տևած բանակցությունները նախօրեին ավարտվեցին առանց վերջնական համաձայնության: Իրանի և «5+1 խմբի» անդամ երկրների ներկայացուցիչները որոշում են կայացրել բանակցությունները երկարացնել մինչև 2015 թ. հուլիսի 1-ը (իրանական թիր ամսվա 10-ը):
Թեմայի առնչությամբ այլ հրապարակումներ՝
Ի՞նչ առաջընթաց է արձանագրվել Իրանի միջուկային խնդրի կարգավորման հարցում
Ալի Խամենեի. ԱՄՆ-ն և եվրոպական գաղութարար երկրները չեն կարող Իրանին ծնկի բերել
Իրանի հայ և ասորի եկեղեցիների առաջնորդները բաց նամակ են հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում