Սիրիայի ԱԳՆ. ԱՄՆ-ի գլխավորած օդային հարվածները չեն թուլացրել ԻԼԻՊ-ին
Սիրիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի օդային հարվածները Սիրիայում չեն թուլացրել «Իրաքի և Լևանտի իսլամական պետությանը» և խմբավորումն այնքան ժամանակ չի պառակտվելու, քանի դեռ Թուրքիային չեն ստիպել ուժեղ սահմանային վերահսկողություն սահմանել: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
«Ամեն ինչ ցույց է տալիս, որ ԻԼԻՊ-ը այսօր՝ կոալիցիայի օդային հարվածներից երկու ամիս անց, չի թուլացել»,-Al Mayadeen հեռուստակայանի եթերում ասել է Վալիդ Մուալիմը:
Ըստ նրա, եթե ՄԱԿ ԱԽ-ն և Վաշինգտոնը սահմանները վերահսկելու ճնշում չգործադրեն Թուրքիայի վրա, գործողությունն արդյունք չի տալու: