Տնտեսագետ. Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն Հայաստանի վրա
«Ռուսաստանի ոսկու պաշարները թույլ են տալիս դիմադրել պատժամիջոցներին և ռուսական տնտեսությունը կզգա պատժամիջոցների հետևանքները, եթե նավթի գինը իջնի 60 դոլարից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն անդրադառնալով Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքներին` ՀՀ-ի վրա, ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Թավադյանը:
Ըստ նրա, Հայաստանը մտներ ԵՏՄ, թե չմտներ, միևնույն է Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեին Հայաստանի վրա. «Հայաստանի վրա Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցները կազդեն, քանի որ երկու տնտեսությունները փոխկապակցված են և ԵՏՄ-ին անդամակցությունը այստեղ նշանակություն չունի»:
Նա հավելեց, որ Ռուսաստանից ահռելի տրանսֆերտներ են գալիս Հայաստան և այնտեղ տնտեսական իրավիճակի վատթարացումը կազդի տրանսֆերտների քանակի վրա:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները