ՄԱԿ-ը մտահոգված է ԱՄՆ ոստիկանության կողմից ուժի անհամաչափ կիրառման փաստերի մեծ քանակությամբ
Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոմիտեն մտահոգված է ԱՄՆ ոստիկանության կողմից որոշակի ռասսայական խմբերին պատկանող անձանց նկատմամբ ուժի անհամաչափ կիրառման փաստերի մեծ քանակությամբ: «Ռիա նովոստի» լրատվական գործակալության փոխանցմամբ` այս մասին նշվում ԱՄՆ-ի վերաբերյալ զեկույցի ուսումնասիրության արդյունքներով կազմված հանձնարարականներում:
Աղբյուրի փոխանցմամբ` Կոմիտեն կոչ է արել ԱՄՆ իշխանություններին հետաքննել իրավապահ մարմինների կողմից` դաժանության և ուժի անհամաչափ կիրառման բոլոր դեպքերը, ինչն իր հերթին հնարավորություն կընձեռի պատժել բոլոր մեղավորներին:
Նշենք, որ Կտտանքների դեմ ՄԱԿ-ի կոնվենցիան ուժի մեջ է մտել 1987 թվականին, ԱՄՆ-ը այն վավերացրել է 1994-ին:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները