Էդվարդ Նալբանդյանի հայտարարությունը՝ Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հայտարարություն է արել Բոլիվիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման կապակցությամբ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Մեր երախտագիտությունն ենք հայտնում Բոլիվիայի խորհրդարանի զույգ պալատներին, երկրի ղեկավարությանը և բարեկամ ժողովրդին՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման համար։ Այս քայլով՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, Բոլիվիան իր կարևոր ներդրումը բերեց պատմական արդարության վերականգնման, մարդկության դեմ հանցագործությունների ճանաչման, դատապարտման, կանխարգելման և ժխտողականության դեմ պայքարի վեհ գործում»,-ասված է նախարարի հայտարարության մեջ։
Նախորդող հրապարակում՝
Բոլիվիայի խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել. yerkirmedia.am
«Բոլիվիայի կողմից այս ճանաչումը նոր էջ է բացում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացում»
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան