Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել. Եղվարդի դեպքի մասին
Այսօր՝ ժամը 12.00-ի դրությամբ, Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաներից 35-ը ստացիոնար բուժում են ստանում «Նաիրի» ԲԿ-ում, 18-ը` «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում, 1-ը` «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում: Բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատում են միջին ծանրության և բավարար, նկատելի է առողջական դրական տեղաշարժ: Այս մասին հայտնում է ԱԻՆ մամուլի ծառայությունը:
Կազմակերպվել են բոլոր հիվանդների կենսաբանական նմուշների մանրէաբանական հետազոտությունները: Արդյունքում հաստատվել է դիզենտերիա: Երևանի բուժհաստատություններ նոր հիվանդներ չեն ընդունվել։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին, ժամը 22.10-ին տեղեկություն է ստացվել, որ թունավորման նախանշաններով Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի «Նաիրի» ԲԿ են հոսպիտալացվել Եղվարդի թիվ 1 մանկապարտեզի սաները:
Նախորդող հրապարակումներ՝
Եղվարդի մանկապարտեզի դաստիարակչուհին հոսպիտալացվել է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները