ՏԻՄ ընտրություններ. Թեկնածուներից շատերն ինքնաբացարկ են հայտնում
Դեկտեմբերի 14-ի ընտրություններում առաջադրված թեկնածուներից շատերն ինքնաբացարկ են հայտնել: Ըստ օրենքի, թեկնածուները կարող են ինքնաբացարկ հայտնել մինչև դեկտեմբերի 4-ը: Այս պահին արդեն մի քանի համայնքներում մնացել է գրանցված մեկ թեկնածու:
Արագածոտնի մարզի Հացաշեն գյուղում գործող համայնքապետը՝ ՀՀԿ-ական Վաչագան Դավթյանը պայքարը կշարունակի մենակ, անկուսակցական ինքնաառաջադրված Աշոտ Կիրակոսյանը հրաժարվել է հետագա պայքարից:
Արարատի մարզի Վերին Դվին գյուղում պայքարում մենակ է մնացել տասը տարի գյուղը ղեկավարած կին համայնքապետ Լյուդմիլա Պետրովան: Նա անկուսակցական է, նրա դեմ առաջադրված գյուղապետարանի գյուղատնտնտես աշխատող անկուսակցական Սերգեյ Աբրամովն ինքնաբացարկ է հայտնել:
Արմավիրի Բերքաշատ, Գեղակերտ գյուղերում նույն պատկերն է, գործող գյուղապետերը միայնակ է: Դաշտ գյուղում գրանցված երեք թեկնածուներից մեկն ինքնաբացարկ է հայտնել, պայքարն առայժմ շարունակում են ՀՀԿ-ական գյուղապետն ու անկուսակցական Ժորա Երանյանը: Այս նույն իրավիճակն է ստեղծվել նաև Շահումյանի թռչնաֆաբրիկայում և Կոտայքի մարզի Քաղսի գյուղում:
Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղում էլ երեք թեկնածուներից մնացել են երկուսը՝ գործող անկուսակցական համայնքապետն ու դաշնակցական, ինքնաառաջադրված Աշոտ Դալլաքյանը:
Նույն մարզի Նորաբակ, Լոռիի Մեղվահովիտ, Սյունիքի Կուրիս ու Ձորաստան, Տավուշի Լուսահովիտ գյուղերում էլ գործող ՀՀԿ-ական գյուղապետերն առանց մրցակցի են մնացել:
Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում էլ գործող քաղաքապետ Հակոբ Շահգալդյանն է մենակ, նրան առաջադրել էր ՀՀԿ-ն:
Նկատենք, որ ՏԻՄ ընտրություններում առանվազն երկու թեկնածուի առաջադրումը օրենքի պահանջն է, ինքնաբացարկների նման մեծ թիվը թերևս կարելի է բացատրել օրենքի այդ պահանջն ապահովելու ձևական մոտեցմամբ:
Նախորդող հրապարակումներ՝
ՏԻՄ ընտրություններ. Կին գյուղապետը կրկին պայքարում է
ՏԻՄ ընտրություններ. Քարոզարշավն այսօր մեկնարկում է
Չարենցավանում ՀՀԿ-ն առաջադրել է գործող քաղաքապետի թեկնածությունը
Տավուշի երկու համայնքում պաշտոնի համար կպայքարեն գյուղապետերը
22 տարի գյուղը ղեկավարող ՀՀԿ-ականը կրկին առաջադրվել է
ՏԻՄ ընտրություններ. Սյունիքում առաջադրվածները գործող գյուղապետերն են
ՏԻՄ ընտրություններ. Արմավիրում գյուղապետ կընտրեն ութ համայնքներում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները