Գաֆեսճյան թանգարանի համար արվեստի նմուշներ բերելիս մաքսային կանոններ են խախտվել
«Գաֆէսճեան թանգարան» հիմնադրամի համար Մեծ Բրիտանիայից երկու թանգարանային նմուշներ ներկրելիս խախտվել են Մաքսային օրենսդրության պահանջները: Ֆինանսների նախարարությունից Panorama.am-ը տեղեկացավ, որ ներկրողը եղել է «Ա.Բ.Ս. Քորփորեյշն» ՍՊԸ-ն, որի ձևակերպումնի մասնագետը հայտարարգիրը լրացնելիս սխալներ է թույլ տվել:
Զվարթնոց մաքսատան պետի ժամաակվոր պաշտոնակատար Ա. Պողոսյանի կազմած ակտից տեղեկանում ենք, որ հիմնադրամի լիազոր ներկայացուցիչ Ա. Հովակիմյանը դիմում է ներկայացրել մաքսատան պետին՝ հայտնելով, թե դրանց մի մասը վերաարտահենլիս նկատել են, որ առաջին ապրանքի դիմաց նշվել է երկրորդի գինը և հակառակը:
Տեղի ունեցած վերաբերյալ կազմվել է մաքսային կանոնների խախտման արձանագրություն՝ Մաքսային օրենսգրքի 203 հոդվածի հատկանիշներով: Մաքսատան պետի որոշմամբ Ա.Բ.Ս. Քորփորեյշն» ՍՊԸ-ի ձևակերպումների մասնագետ ալինա Հովհաննիսյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ տուգանվելով հիսուն հազար դրամով:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին