Իրաքի բանակում վճարել են «մեռած հոգիներին»
Իրաքում հակակոռուպցիոն հետաքննության արդյունքում պարզվել է, որ երկրի զինված ուժերում աշխատավարձ է ստացել 50 հազար գոյություն չունեցող զինծառայող: Այս մասին գրում է Բի-Բի-Սի-ն:
Նրանցից ոմանք արդեն ավարտել են ծառայությունը, սակայն նախկինի նման նրանց անունները նշված են եղել պաշտպանության նախարարության ցուցակներում, իսկ մի մասն էլ միայն թղթի վրա են եղել: Իրաքի վարչապետի գրասենյակի հայտարարության մեջ պնդվում է, որ այսպես կոչված «մեռած հոգիներին» վճարումները դադարեցվել են:
Իրաքյան բանակում ծաղկող կոռուպցիան՝ Իսլամական պետության դեմ պայքարում պարտությունների պատճառներից մեկն են համարում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում