ԻԼԻՊ-ը Քոբանիում ծանր կորուստներ է ունեցել
«Իրաքի և Լևանտի իսլամական պետությունը» Սիրիայի քրդաբնակ Քոբանի (արաբ. Այն Ալ-Արաբ) քաղաքի համար պայքարելիս վերջին 24 ժամում ծանր կորուստներ են ունեցել: Մարտերի և ԱՄՆ-ի գլխավորած օդուժի հարվածներից սպանվել է առնվազն 50 ջիհադիստ: Այս մասին հայտնում է The Daily Star-ը` հղում կատարելով France Presse գործակալությանը:
Լոնդոնում տեղակայված մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տվյալների համաձայն` կոալիցիայի օդուժը Ռաքքայի մոտ ոչնչացրել է մոտ 30 թիրախ: Զոհերի ու վիրավորների մասին դեռ տվյալներ չկան:
Քոբանիում մարտերը վերսկսվել էին նոյեմբերի 29-ին այն բանից հետո, երբ գրոհայինները քաղաքի վրա անսպասելի հարձակվել էին Թուրքիայի կողմից:
Հիշեցնենք, որ Քոբաիի վրա ԻԼԻՊ-ը հարձակում սկսեց սեպտեմբերի 16-ին` հույս ունենալով, որ կարճ ժամանակում կկարողանա վերահսկողություն սահմանել քաղաքի վրա, սակայն նրանց տիրապետության տակ է գտնվում քաղաքի միայն 20 տոկոսը: