«Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» նախագիծն ընդունվեց
Ազգային ժողովը 68 կողմ, 1 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը:
Նախքան նախագծի քվեարկությունը, ոչ իշխանական բոլոր խմբակցությունները հայտարարեցին, որ չեն մասնակցելու քվեարկությանը.
«ՀՅԴ-ն չի մասնակցելու և կոչ ենք անում նրանք, ովքեր դեմ են օրենքի փոփոխություններին, չմասնակցել քվեարկության»,- յակըարարեց ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ ասաց, որ խնդիրը բազմաթիվ ռիսկեր է իր մեջ պարունակում: Նա նշեց, որ ԲՀԿ-ն ևս չի մասնակցի քվեարկությանը, մինչև նախագիծը չբերվի այնպիսի տեսքի, որ հնարավոր բոլոր ռիսկերը զրոյանան:
Նշենք, որ «Ժամանակավորապես անաշխատունակ ճանաչված անձանց իրավունքների պաշտպանության» քաղաքացիական նախաձեռնությունն արդեն տևական ժամանակ է իր դժգոհությունն է հայտնում այս նախագծի դեմ: Նրանց դժգոթյունների արդյունքում նախագիծը որոշակի փոփոխությունների ենթարկվեց, սակայն նախաձեռնության անդամները նաև վերափոխված տարբերական են անընդունելի համար: Նրանք նշել էին, որ ԱԺ-ի որոշումից հետո կհստակեցնեն իրենց քայլերը:
Ըստ օրենքի, 2015թ-ի հունվարից նախատեսվում է կրճատել աշխատող հղի կանանց մայրության նպաստը, իսկ 2016թ-ի հունվարից նպաստ վճարել չաշխատող կանանց: