Հայաստանը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում իր վարած քաղաքականությամբ և ծրագրերով օրինակելի է. դեսպան
«Ֆրանսիան Հայաստանի հուսալի և արդյունավետ գործընկերն է: Սա նախևառաջ պայմանավորված է այն ավանդական կապերով, որոնց ձևավորման գործում իրենց ներդրումն ունեն մեր սփյուռքահայ գործընկերները»: Այսօր՝ ընդունելով Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին՝ ասել է ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը:
Ներկայացրեցնելով երկու երկրի միջև ոլորտում իրականաղվող հաջողված ծրագրերը նա նշել է, որ թեև Ֆրանսիայի հետ առողջապահության բնագավառում միջգերատեսչական համագործակցության համաձայնագիր ստորագրված չէ, այնուամենայնիվ միջպետական ամուր իրավական կապերն ու բարեկամական հարաբերությունները թույլ են տվել ակտիվ և արդյունավետ համագործակցություն ծավալել առողջապահության համակարգի զարգացման ուղղությամբ: Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը:
« Հատկապես արդյունավետ համագործակցություն է ծավալվում տուբերկուլոզի ոլորտում, հաջողությամբ գործում է ֆրանսիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպությունը, որն օժանդակում է ՀՀ առողջապահության նախարարության Տուբերկուլյոզի Ազգային Գրասենյակին տուբերկուլյոզով հիվանդների բուժման հարցում` Երևանում, Արմավիրի, Շիրակի, Լոռու, Կոտայքի և Արարատի մարզերում, ինչպես նաև դեղորայքակայուն տուբերկուլյոզի բուժման ծրագիր է իրականացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Նրա խոսքով` Հայաստանում առողջապահության բնագավառում արդյունավետ համագործակցություն են ծավալում նաև «Ցավեր առանց սահմանների», UMAF, Action Santé, Initiative, SPFA ֆրանսիական կազմակերպությունները:
Նախարարը կարևորել է նաև 2014թ. ՀՀ առողջապահության նախարարության սոցիալական հոգեբուժության համաշխարհային ասոցիացիայի և ֆրանսիական «Սանոֆի Ավենտիս գրուպի» միջև Հայաստանում հոգեկան հիվանդությունների դեմ տարվող աշխատանքը բարելավելու նպատակով հանրային մասնավոր համագործակցության փոխըմբռնման հուշագրի ստորագրումը:
Հաջողված ծրագրերի շարքում նախարարը մատնանշել է ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Հայաստանին ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի դոնոր երկրների շարքում Ֆրանսիան զբաղեցնում է երկրրոդ տեղը: Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին ուշագրավ է համարել, որ ՀՀ առողջապահության նախարարությունում հանդիպումը տեղի է ունենում դեկտեմբերի 1-ին` ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրը: Դեսպանն ընդգծել է, որ Հայաստանի կsharpanատարած աշխատանքն այս ոլորտում օրինակելի է:
«Տարածաշրջանում Ձեր երկիրը ՁԻԱՀ-ի դեմ պայքարում իր վարած քաղաքականությամբ և ծրագրերով օրինակելի է»,- վստահեցրել է դիվանագետը:
Նա հայտնել է, որ առողջապահական ոլորտում համագործակցության ընդլայնմանն է ուղղված նաև Հայաստանի ֆրանսիական համալսարանում հաջորդ ուսումնական տարվա սկզբից կներդրվի հիվանդությունների կառավարման մասնագետների պատրաստման դասընթաց: Դիվանագետը կարևորել է նաև երկու երկրների համագործակցությունը գիտահետազոտական ոլորտում:
Ֆրանսիայի Գուստավ Ռուսի անվան առաջատար ուռուցքբանական կենտրոնում հայ ուռուցքաբանների համար կազմակերպվել են վերապատրաստման դասընթացներ: Սերտ համագործակցություն է ծավալվել նաև ֆրանսիական «PCD» կազմակերպության հետ, որը մեծապես կնպաստի Հայաստանում ուռուցքաբանության, մանկաբուժության և գինեկոլոգիայի ասպարեզներում ախտորոշման և բուժօգնության որակի բարելավմանը: Լոռու մարզում շարունակում է գործել Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությունը` շարժական ատամնաբուժական կլինիկան: Հաշվետու ժամանակահատվածում Վայոց Ձորում մեկնարկել է նաև «Ակնոցներ Հայաստանի համար» ծրագիրը, որը նուjնպես Ֆրանսիայի հայ բժիշկների միության նախաձեռնությունն է:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա