«Նաիրիի» ԲԿ-ում գտնվող թունավորված երեխաներից ևս ինը դուրս է գրվել
Եղվարդի մանկապարտեզում նոյեմբերի 28-ին թունավորման հետևանքով Կոտայքի մարզի «Նաիրիի» բժշկական կենտրոնում բուժվող երեխաներից ևս 9-ն ապաքինվել և դուրս է գրվել։ Միաժամանակ, հոսպիտալացվել է մանկապարտեզի դայակներից մեկը։ Այս պահին հիվանդանոցում գտնվող 24 երեխայի և 2 մեծահասակի (դայակ և դաստիարակ) վիճակը մասնագետները գնահատում են բավարար։ Այս մասին հայտնում է ԱՆ մամուլի ծառայույթունը:
Առողջական դրական տեղաշարժեր կան նաև «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցում բուժվող 18 և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բուժվող մեկ երեխայի մոտ։
Ամբուլատոր պայմաններում սպասարկվում է 33 երեխա։ Նրանք ունեն հիվանդության արտահայտության թույլ նշաններ։
Առողջապահական հիմնարկների արագ արձագանքման և ժամանակին իրականացված միջոցառումների շնորհիվ Եղվարդի մանկապարտեզի լոկալ բռնկումը տարածում չի ունեցել, ինչպես նաև ծանր դեպքեր չեն արձանագրվել։ Հակահամաճարակային և կանխարգելիչ միջոցառումները շարունակվում են։
Երեխաների առողջական վիճակը շարունակում է գտնվել ՀՀ առողջապահության նախարարի անմիջական հսկողության ներքո:
Նախորդող հրապարակումներ՝
Եղվարդի մանկապարտեզում գրանցված թունավորման պատճառը դիզինտերիան է. փոխնախարար
«Թունավորված երեխաների մեծ մասի մոտ աղիքային վարակ է». մասնագետի մեկնաբանությունները
Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում կասեցվել է սննդամթերքի օգտագործումն ու մատակարարումը
ԱՆ. Հոսպիտալացված երեխաների առողջական վիճակը բարելավվում է
Եղվարդում հոսպիտալացվել է 54 երեխա. Հարուցվել է քրեական գործ
Եղվարդի մանկապարտեզում թունավորված 15 երեխայից 2-ը տեղափոխվել են Երևան
ՍԱՊԾ –ն՝ Եղվարդի թիվ 1 մանկապարտեզում սաների թունավորման դեպքի մասին
Պիպոյանը՝ Եղվարդի դեպքի մասին. «Դանակը հասավ ոսկորին»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները