«Եթե լինեի պառլամենտական, կստորագրեի այդ փաստաթղթի տակ». Փաշինյանի իմպիչմենտի նախագիծի մասին (տեսանյութ)
«Ակտիվությունը շատ հարաբերական բան է: Դրա համար անհրաժեշտ է որոշակի պարարտ հող: Տեսանելի մոտ ապագայում Հայաստանում շատ դժվար է պատկերացնել քայլերի մի շարք, որը կարող է առաջացնել այնպիսի մի իրողություն, որն ընդունելի կլինի մեր քաղաքական ուժի համար»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով ՀՀՇ-ի քաղաքական գործունեության ներկա ու ապագա անելիքներին՝ ասաց այդ կուսակցության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Անդրադառնալով համամասնական ընտրակարգին անցնելու խնդրին՝ նա նշեց. «Իշխանությունը տվյալ պարագայում խաղում է պառլամենտական ուժերի հետ, փորձում է ստեղծել քննարկման մթնոլորտ, սակայն իրականում իշխանությունը շարունակում է գործել այնպես, ինչպես միշտ է գործել: Ոչ իշխանական ուժերն ինչ-որ չափով ընդունել են այս խաղի կանոնը և որոշակիորեն պասիվացրել են իրենց խաղի կանոնները»:
Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի իմպիչմենտի նախագիծը փորձ էր ցույց տալու, թե իրականում ինչպիսին է ոչ իշխանական ուժերի դիրքորոշումը. «Եթե ինքս լինեի պառլամենտական կստորագրեի այդ փաստաթղթի տակ»:
Ըստ Զուրաբյանի, ամենացավոտ հարցն այսօր Հայաստանում ԵՏՄ-ն է, մնացած բոլոր հարցերը «հարցիկ» են սրա մոտ. «Հայաստանը հետ շպրտվեց զարգացման ուղուց»:
ՀՀՇ նախագահի դիտարկումները ԵՏՄ անդամակցության մասին առավել մանրամասն` տեսանյութում: