ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը ՌԴ պետդումայում
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումա է մտցրել Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու մասին պայմանագրի վավերացման մասին օրենքի նախագիծը: Այս մասին հայտնում է ռուսական «Գազետա» կայքը:
Օրենքի նախագծով, մասնավորապես առաջարկվում է վավերացնել այս տարվա հոկտեմբերի 14-ին ստորագրված պայմանագիրը:
ԵՏՄ-ին Հայաստանի միանալու նպատակը ապրանքների, ծառայությունների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժի համար խոչընդոտների վերացումն է, ինչպես նաև տնտեսության գլխավոր ճյուղերում համակարգված, համաձայնեցված կամ միասնական քաղաքականության անցկացումը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները