Լիբանանի բանակը ձերբակալել է «Իսլամական պետության» խալիֆի կնոջը
Լիբանանի իշխանությունները Սիրիայի հետ սահմանային գոտում ձերբակալել են «Իրաքի և Լևանտի իսլամական պետության» առաջնորդ Աբու Բաքր Ալ-Բաղդադիի կնոջը: Այս մասին հայտնում է The Daily Star-ը:
Ըստ As-Safir թերթի` Լիբանանի բանակի հետախուզական ծառայության և Արևմտյան հետախուզական գործակալությունների համագործակության արդյունքում Սիրիա-լիբանանյան սահմանում ձերբակալվել է «Իսլամական պետության» խալիֆի կինը և որդին, ովքեր ճամփորդում էին կեղծ անձնագրերով:
Կնոջը տեղափոխել են Լիբանանի պաշտպանության նախարարություն, որտեղ շարունակվում է հարցաքննությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում