Ադրբեջանցի դիվերսանտները հաստատել են՝ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել
ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամների՝ Շահբազ Գուլիևի եւ Դիլհամ Ասկերովի գործով դատական այսօրվա նիստում , որպես իրեղեն ապացույց ներկայացվել են այն իրերը, որոնք ձերբակալության ժամանակ հայտնաբերվել են դիվերսանտների մոտ։ Այս մասին գրում է Արցախպրես-ը:
Մասնավորապես, ներկայացվել են զենք – զինամթերք՝ ինքնաձիգներ, նռնակներ, կրակված պարկուճներ, սպանված Սմբատ Ցականյանի սպորտային հագուստը, 87 հազար դրամ գումարն ու հեռախոսաքարտերը, որոնք նրա գրպանից վերցրել էին դիվերսանտները։ Ներկայացվել են նաև հանցագործ խմբավորման՝ տուժող Վրեժ Բալայանին պատկանող գողացված զինվորական գրքույկը, անձնագիրն ու բաճկոնը, որոնք ձերբակալման պահին հայտնաբերվել են ամբաստանյալ Ասկերովի մոտ։
Դատական նիստում հրապարակվել է փորձագետի եզրակացության արձանագրությունը, որի համաձայն՝ Սմբատ Ցականյանի սպանության պատճառ հանդիսացող և որպես իրեղեն ապացույց հանդիսացող ներկայացված բոլոր պարկուճներն արձակվել են նույն ինքնաձիգից, որը կրել է ամբաստանյալ Դիլհամ Ասկերովը։ Դատախազ Կարեն Գաբրիելյանի հայտարարության համաձայն՝ նշված հանգամանքը հաստատվել է նաև դատաձգաբանական փորձաքննությամբ։
Ամբաստանյալներ Շ. Գուլիևն ու Դ. Ասկերովը հաստատել են, որ իրեղեն ապացույց հանդիսացող զենքերն ու մյուս իրերն իրենցն են եղել, ինչպես նաև տարբերակել են, թե ով որ ինքնաձիգն է կրել:
Գուլիևը վերահաստատել է նաև նախորդ դատական նիստերի ընթացքում տված իր այն ցուցմունքը, ըստ որի, կրակոցներ լսելով, շրջվել ու տեսել է, որ Ասկերովի ինքնաձիգի փողն ուղղված է եղել սպանված պատանու ուղղությամբ։ Ամբաստանյալը տեսականորեն ներկայացրել է սպանության դեպքի հետ կապված մանրամասները, մասնավորապես, տվյալ պահին խմբի անդամների դիրքերը: Սակայն այս առումով դատավորի և դատախազի հարցերին մյուս ամբաստանյալի՝ Ասկերովի պատասխանները հստակ չեն եղել:
Նախորդող հրապարակումներ՝
Ադրբեջանցի դիվերսանտը ժխտում է իր կապն ադրբեջանական հատուկ ծառայությունների կամ զինվորականների հետ
Դիվերսանտների դատ. «Մի հատ էլ տուն սարքենք տանք իրա՞նց» (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտ. Եթե այս անգամ չձերբակալվեի, հետագայում կրկին անցնելու էի սահմանը
Ադրբեջանցի մի դիվերսանտը մյուսից պահանջել է դատարանին պատմել ճշմարտությունը
Ադրբեջանցի դիվերսանտները վերցրել էին Մեխակ Ցականյանի մոտ եղած գումարը, որով նա դպրոցական հագուստ էր գնելու իր համար
«Ս.Ցականյանը գիտե՞ր, որ դուք ադրբեջանցիներ եք»... Ադրբեջանցի դիվերսանտների նոր ցուցմունքները
Ս. Օհանյան. Արցախն այստեղ էլ ցույց է տալիս, որ ժողովրդավարական երկիր է
Ադրբեջանցի դիվերսանտի հակասական ցուցմունքները
Ադրբեջանցի դիվերսանտը մյուսի մասին. «Շատ կեղտոտ ու վատ անձնավորություն է, Ադրբեջանի ԱԱԾ աշխատակից է»
Սմբատ Ցականյանի հայրը գոհ է դատավարության ընթացքից. ադրբեջանցի դիվերսանտների գործ
Լ. Ալավերդյան. Ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունն ընթանում է միջազգային նորմերին համապատասխան (տեսանյութ)
Ադրբեջանցի դիվերսանտը ցուցմունք է տվել (լուսանկարներ)
Ստեփանակերտում մեկնարկել է ադրբեջանցի դիվերսանտների դատավարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին