Սամվել Ալեքսանյանը տրիկոտաժ կարտադրի. «ՉԻ»
«Չորրորդ իշխանության» տեղեկություններով` ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ալեքսանյանը ձեռնարկել է տրիկոտաժի ֆաբրիկա բացել:
Ս. Ալեքսանյանը որոշել է հայկական արտադրության գուլպաներ, վերնաշապիկ, և այլ տեսակի հագուստ արտադրել և դրանով իսկ նպաստել նոր աշխատատեղերի բացմանը: Ֆաբրիկան Երևանի Նորագավիթ թաղամասում է, որի համար Ս. Ալեքսանյանը հատուկ նոր շենք է կառուցել:
Թերթին հայտնի է դարձել, որ ֆաբրիկայի իտալական արտադրության հաստոցների մի մեծ քանակ` գուլպա արտադրող հաստոցները, արդեն բերվել են Հայաստան: «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն, որի անվան տակ գրանցված է ձեռնարկությունը, ՀՀ կառավարության էլեկտրոնային ռեգիստրում Էդգար Անտոնյանի անունով է:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան