ԵՄ-Ռուսաստան էներգետիկ պատերազմում «հաղթեց» Թուրքիան

Ռուսաստանը դադարեցնում է «Հարավային հոսք» գազատարի կառուցումը և հրաժարվում այդ նախագծից: Փոխարենը Ռուսաստանն իր գազը Եվրոպա կմատակարարի Թուրքիայի տարածքով: Նման հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիա կատարած այցի ընթացքում: 

ՌԴ նախագահի այդ հայտարարությունը կարելի է սենսացիոն համարել, քանի որ ավելի վաղ դժվար էր ենթադրել, որ «Հարավային հոսքի» այլընտրանքը այդպես միանգամից կլինի հենց Թուրքիան: Այս իրողությունը կարող է լրջորեն փոխել տարածաշրջանում ուժերի դասավորությունը, մասնավորապես՝ ԵՄ-ի և Ռուսաստանի էներգետիկ անվտանգության համակարգը:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո Պուտինը հայտնել է, որ «Հարավային հոսք» նախագծի դադարեցումը պայմանավորված է Եվրոպական հանձնաժողովի «ոչ կառուցողական դիրքորոշմամբ» և այն իրողությամբ, որ Բուլղարիան իր վերջնական համաձայնությունը չի տվել գազատարի կառուցման հարցում:

Պուտինի այցի արդյունքում Մոսկվայի և Անկարայի միջև համաձայնություն է ձեռք բերվել, որ ռուսական կապույտ վառելիքը Եվրոպա կմատակարարվի Թուրքիայի տարածքով, ինչի համար նախատեսվում է Հունաստանի հետ սահմանին կառուցել լրացուցիչ գազային հանգույց: Ըստ պայմանավորվածության՝ Սև ծովի հատակով դեպի Թուրքիա ձգվող գազատարի հզորությունը կմեծացվի, որով կմատակարարվի մինչև 63 մլրդ խմ գազ, այսինքն՝ նույնքան, որքան ծրագրվում էր «Հարավային հոսք» գազատարի գործելու դեպքում: Նախատեսվում է, որ 14 միլիարդը բաժին կհասնի Թուրքիային, իսկ մնացածը Թուրքիայի տարածքով կարտահանվի Եվրոպա:

Բացի այդ, համաձայնություն է ձեռք բերվել, որ 2015թ-ի հունվարի 1-ից Թուրքիան կստանա 6% զեղչ ռուսական գազի համար: Ըստ ռուսական կողմի՝ հետագայում Թուրքիան կարող է ակնկալել ավելի մեծ զեղչեր համատեղ ծրագրերն իրականացնելուն զուգընթաց: Ինչպես ակնհայտ է դառնում, մինչ Եվրամիությունը, Ուկրաինան և Ռուսաստանը միմյանց դեմ վարում են անզիջում էներգետիկ պատերազմ, դրանից ակամա օգտվում է Թուրքիան՝ դառնալով դեպի Եվրոպա ռուսական գազի տարանցման կարևոր միջանցք:

«Հարավային հոսքը»՝ քաղաքական և տնտեսական առումով անհեռանկարային նախագիծ

«Հարավային հոսք» գազատարը ռուսական «Գազպրոմի» խոշոր նախագիծն էր, որը նպատակ ուներ շրջանցել Ուկրաինան դեպի Եվրոպա ռուսական մատակարարումների հարցում, քանի որ Կիևի և Մոսկվայի միջև լարված հարաբերությունների պայմաններում մշտապես վտանգի տակ է հայտնվում դեպի Եվրոպա գազի անխափան մատակարարումը: Հարկ է ընդգծել, որ այսօր էլ Ուկրաինայի տարածքով է մեծամասամբ ռուսական գազը տարանցվում դեպի Եվրոպա:

63 միլիարդ խմ հզորությամբ «Հարավային հոսք» գազատարը Սև ծովի հատակով պետք է հասներ Բուլղարիա, ապա Սերբիա, Հունգարիա, Սլովենիա և Ավստրիա: Գազի առաջին մատակարարումները պետք է սկսվեին 2015թ.-ից: Սակայն այդ նախագծի իրականացումը հանդիպեց լուրջ խոչընդոտների:

Նախ Եվրոպական հանձնաժողովը ընդունեց «երրորդ էներգետիկ փաթեթը», որն իր էությամբ հակամենաշնորհային է, արգելում է գազի արդյունահանմամբ զբաղվող ընկերությանը միաժամանակ զբաղվել դրա մատակարարմամբ: Այլ կերպ ասած՝ ԵՄ-ն ուղղակիորեն իր նորմերով արգելեց «Գազպրոմին» տնօրինել գազատարը: Ուկրաինական ճգնաժամից հետո ԵՄ-ն ամենաբարձր մակարդակով հռչակեց, որ «Հարավային հոսք» գազատարն այլևս առաջնահերթություն չէ և կոչ արեց Սոֆիային դադարեցնել այդ նախագիծը, հակառակ դեպքում սպառնաց նրա դեմ պատժամիջոցներ կիրառել:

Ռուսական գազից մոտ 100% կախվածություն ունեցող Բուլղարիան, լինելով ԵՄ անդամ և ունենալով պարտավորություններ, փորձեց հնարավորինս հետաձգել խնդիրը, համաձայնության գալ Եվրահանձնաժողովի հետ: Բուլղարները շահագրգիռ էին գազատարի կառուցման հարցում, քանի որ այդ նախագծի շնորհիվ Բուլղարիան դառնում էր տարանցիկ երկիր՝ շահելով մոտ կես միլիարդ եվրո միայն տարանցումից: Այնուամենայնիվ, Բրյուսելի անդրդվելիությունը, ուկրաինական ճգնաժամի արդյունքում էլ ավելի խորացած լարվածությունը, ՌԴ դեմ Արևմուտքի պատժամիջոցները ամբողջովին տապալեցին գազատարի կառուցման հեռանկարը:

Ակնհայտ է, որ նախագծի տապալման հարցում վճռորոշ դեր է խաղացել քաղաքական գործոնը, սակայն չի կարելի բացառել նաև զուտ տնտեսական նպատակահարմարությունը ստեղծված նոր իրավիճակում: ՌԴ դեմ արևմտյան պատժամիջոցները, ռուսական տնտեսության աճի դանդաղումը կարող են նաև պատճառ հանդիսանալ, թե ինչու հենց հիմա Մոսկվան հրաժարվեց այդ նախագծից, որը չափազանց կարևորում էր իր մատակարարումները դիվերսիֆիկացնելու և Ուկրաինան շրջանցելու առումով:

Շատ հնարավոր է, որ ներդրումների համար ֆինանսական անհրաժեշտ միջոցները, որոնք հաշվվում են մի քանի տասնյակի հասնող միլիարդներով, այժմ պարզապես չկան: Շատ ավելի մատչելի կլինի նույն գազը Եվրոպա մատակարարել Թուրքիայի տարածքով արդեն իսկ գոյություն ունեցող ենթակառուցվածքներով, քան կառուցել նորերը և դրանց համար վատնել գրեթե սպառված քաղաքական ռեսուրսը: Ֆինանսական խնդիրը, ԵՄ հետ քաղաքական համաձայնության գալու հնարավորության բացակայությունը և Արևմուտք-ՌԴ հարաբերություններում «պատժամիջոցների պատերազմը» պարզապես ռիսկային ու անհեռանկարային են դարձնում այդ նախագիծը:

ԵՄ-ն Ռուսաստանից ունեցած կախվածությունը փոխարինեց Թուրքիայից ավելի մեծ կախվածությամբ

Եվ ահա ինչպես սովորաբար պատահում է՝ Արևմուտք-Ռուսաստան հակամարտության պարագայում շահում է Թուրքիան: Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանը փաստացի չկարողացավ գտնել Ուկրաինային շրջանցող վստահելի ճանապարհ իր գազը դեպի Եվրոպա արտահանելու համար: Նման իրավիճակում բացի Ուկրաինայից Ռուսաստանի համար սկսում է կարևորություն ձեռք բերել Թուրքիան: Արդյունքում Մոսկվան հարկադրված է լրացուցիչ ջանքեր գործադրել ոչ միայն Ուկրաինայում, այլև արդեն Թուրքիայում իր էներգետիկ շահերը պաշտպանելու համար:

Որքան Եվրոպային պետք է ռուսական գազը, այնքան էլ Ռուսաստանին պետք է Եվրոպայի գումարներն այդ գազի դիմաց: Արդյունքում թե՛ Եվրոպան, թե՛ Ռուսաստանը, թե՛ Ուկրաինան ոչինչ չշահեցին, այլ միայն ավելի կարևորություն հաղորդեցին Թուրքիային և մեծացրին այդ երկրից իրենց կախվածությունը: Եվրոպայի պարագայում Թուրքիայից կախվածությունն էլ ավելի է մեծանում, եթե հաշվի առնենք, որ եվրոպացիները մտադիր են ներմուծել նաև ադրբեջանական և Կենտրոնական Ասիայի գազը: Արդյունքում փորձելով նվազեցնել Ռուսաստանից էներգետիկ կախվածությունը՝ ԵՄ-ն հայտնվում է Թուրքիայից ավելի մեծ կախվածության մեջ:

Իսկ Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի և ԵՄ Մաքսային միության անդամ, ԵՄ անդամության թեկնածու երկիր, միաժամանակ բոլորովին իրեն կաշկանդված չի զգում, օրինակ, արևմտյան իր դաշնակիցների հետ միասին Ռուսաստանի դեմ կիրառել պատժամիջոցներ: Հակառակը, Թուրքիան միայն օգտվում է այդ պատժամիջոցներից՝ էլ ավելի մեծացնելով իր արտադրանքի արտահանումը Ռուսաստան: Արևմուտքը ոչինչ չի կարողանում անել:

Որքան էլ Թուրքիան դատապարտի Ռուսաստանի կողմից «Ղրիմի բռնազավթումը», ինչպես տեսնում ենք դա այնքան էլ խոչընդոտ չէ Մոսկվայի հետ էներգետիկ համատեղ ծրագրեր իրականացնելու համար՝ ստանալով լրացուցիչ դիվիդենտներ: Այս պարագայում ևս Արևմուտքը ոչինչ չի կարողանում անել: Իրավիճակի հարցում մեծ դեր է խաղում Թուրքիայի կարևոր ստրատեգիական դիրքը, այլ ոչ թե չափազանցված «թուրքական դիվանագիտությունը», սակայն փաստ է, որ այս ամենը գլխավորապես ԵՄ-Ռուսաստան անհեռանկարային հակամարտության հետևանք է:

Այդ անհեռանկարային հակամարտությունը որոշակի ռիսկեր է պարունակում Հայաստանի համար: Ինչպես հայտնի է՝ Հայաստանը 2015թ-ից դառնում է Եվրասիական տնտեսական միության անդամ: Այսինքն՝ 2015թ-ից Հայաստան-Թուրքիա սահմանը դառնալու է ԵՏՄ-Թուրքիա, և միաժամանակ ԵՏՄ-ԵՄ մաքսային սահման: Որքան խորանա ճգնաժամը ԵՄ և Ռուսաստանի միջև, այնքան տարածաշրջանում մեծանալու է Թուրքիայի դերը, որը շարունակում է Հայաստանի ապօրինի շրջափակումը:

Մյուս կողմից, թեև Թուրքիան Ռուսաստանի համար ձեռք է բերում որոշակի տնտեսական նշանակություն, նրանց միջև խորն են քաղաքական հակասությունները: Ի վերջո Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է և հավակնում է տարածաշրջանում և իսլամական աշխարհում լիդերության, ինչը ամենևին չի կարող դուր գալ Ռուսաստանին: Տարածաշրջանում Թուրքիայի չափից դուրս հզորացումը տարբեր պատճառներով ցանկալի չէ նաև Արևմուտքին: Բայց անկախ օբյեկտիվ այդ շահերից՝ վերոնշյալ զարգացումներն այս պահին փոխում են տարածաշրջանում ուժերի դասավորությունը և փոխում բավական դինամիկ կերպով:

Տիգրան Խաչատրյան, քաղաքագետ



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am
17:28
Մարուքյան. ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է
«ՀՀ իշխանությունների կողմից խոստացված Եվրամիությանն անդամակցելու հանրաքվեն բլեֆ է»,-նման համոզմունք է հայտն ել «Լուսավոր...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}