Րաֆֆի Հովհաննիսյանին չի գոհացնում եռյակի հետ բանակցելու իր կուսակիցների մակարդակը. «Իրատես de facto»
«Իրատես de facto»-ն «Ասում են» խորագրի ներքո գրել է. ««Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում ներկուսակցական լուրջ աշխատանքներով է զբաղվելու: Նրա ականջին «շշնջացել» են, որ իր անունից շատ հաճախ որոշ կուսակցականներ բանակցություններ են վարում տարբեր ուժերի հետ, ինչին ինքը բացարձակապես տեղյակ չէ: Սա ամենևին դուր չի եկել «Ժառանգության» ղեկավարին, և վերջինս որոշել է խորհրդակցության նման մի բան անցկացնել ու իր դժգոհությունը բարձրաձայնել:
Ասում են նաև՝ Րաֆֆի Հովհաննիսյանին չի գոհացնում եռյակի հետ բանակցելու իր կուսակիցների մակարդակը, և այս առնչությամբ էլ կոնկրետ մարդկանց շատ կոնկրետ ասելիք ունի: Մի խոսքով, Րաֆֆի Հովհաննիսյանն առաջիկայում զբաղվելու է «ուղղիչ աշխատանքային» գործունեությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Առնվազն երկու կողմ կա, ովքեր չէին ցանկանա, որ ԵԱՏՄ նիստը Հայաստանում անցկացվեր. Արթուր Խաչատրյան