Ս. Կարայան. Թանկացումները կանդրադառնան այն ապրանքների վրա, որոնք չեն համարվում առաջին անհրաժեշտության
«ԵՏՄ-ի համաձայնագրով անդամ-երկրները պետք է համատեղ, միասնական իրականացնեն առևտրային քաղաքականությունը»,-այսօր ՀՀ ԱԺ-ում պատասխանելով Խաչատուր Քոքոբելյանի հարցին, թե արդյոք Հայաստանը կկարողանա ազատ առևտրի մասին պայմանագիր կնքել ԵՏՄ-ին չանդամակցող որևէ երկրի, օրինակ Չինաստանի կամ Իրանի հետ ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանը:
Նա նշեց, որ եթե Հայաստանը ԵՏՄ-ին անդամակցելուց հետո զգա անհրաժեշտություն կամ նպատակահարմարություն երրորդ երկրների հետ կնքել համաձայնագիր, ապա դրա մեխանիզմները կան. «Հայաստանը կարող է այդ խնդիրը բարձրացնել ԵՏՄ-ի առաջ և բոլոր երկրների հետ միասին այդ երրորդ երկրի հետ կնքվի ազատ առևտրի մասին համաձայնագիր»:
Ըստ Կարայանի, եթե ԵՏՄ-ի անդամ-երկիրը առանց մյուսների հետ համաձայնեցնելու ազատ առևտրի մասին պայմանագիր կնքի երրորդ երկրի հետ, ապա ԵՏՄ-ի կամ ցանկացած այլ տնտեսական միության գաղափարը վերանում է:
Անդրադառնալով այն հարցին, թե որ ապրանքներն են թանկանալու ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո Կարայանը նշեց, որ թանկացումները կանդրադառնան այն ապրանքներին, որոնք չեն համարվում առաջին անհրաժեշտության սպառման ապրանքներ:
«Մաքսատուրքերի դրույքաչափերը կբարձրանան այն ապրանքների նկատմամբ, որոնք հանդիսանում են վերջնական սպառման պատրաստի արտադրանք և այդ արտադրանքների գծով Հայաստանում կա տեղական արտադրություն»,-հավելեց Ս.Կարայանը:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին