Գյուղմթերքների թանկացումը պայմանավորված է նաև արտահանման ծավալների ավելացմամբ. Կարեն Չիլինգարյան
Գյուղատնտեսական մթերքների թանկացումը հիմնականում պայմանավորված է արտահանման ծավալների ավելացմամբ, ինչպես նաև դրամի փոխարժեքի տատանումներով: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանը` հավելելով, որ, մասնավորապես, կարտոֆիլի, մրգի գների բարձրացումը կապված է արտահանման ծավալների ավելացման հետ:
Բացի այդ, ըստ նրա, Հայաստանում սննդամթերքի գնաճը պայմանավորված է էլեկտրաէներգիայի և գազի սակագների բարձրացման հետ:
Անդրադառնալով վերջին օրերին ներքին շուկայում ապրանքների թանկացմանը, Կ.Չիլինգարյանն ասաց, որ ըստ իրենց ՀԿ-ի դիտարկումների` տեղական շուկայում բարձրացել են ալյուրի, լոլիկի, վարունգի, կաթնամթերքի և հնդկաձավարի գները: Հնդկաձավարի գնի բարձրացումը նա պայմանավորում է Ռուսաստանում տեղի ունեցող տնտեսական վիճակով:
ՀԿ նախագահը նշեց նաև, որ Ամանորի նախաշեմին թանկացումներն էլ ավելի կլինեն: Նա միաժամանակ նկատեց, որ կան ապրանքներ, որոնք պետք է ավելի էժան իրացվեն, բայց մեր շուկայում հակառակ պատկերն է:
«Օրինակ` 1 կգ բանանը Ռուսատանում վաճառվում է 300-400 դրամով, իսկ Հայաստանում՝ 600-700 դրամով: Չի բացառվում, որ Ամանորին ավելի կթանկանա»,- ասաց նա` հավելելով, տեղական շուկայում գնի բարձր լինելու պատճառներից մեկն էլ կարող է լինել այն, որ շուկայում մոնոպոլիա է տիրում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները