Մեր ազգային արժեքները ոչ թե մեզնից վերցնում են, այլ մենք ենք զիջում. ազգագրագետ (տեսանյութ)
«Մենք տեր չենք կանգնում մեր ազգային արժեքներին, անտարբերություն կա բոլոր օղակներում այդ արժեքների նկատմամբ» ,-այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ բանաստեղծուհի, հաղորդավարուհի Սոնիա Թաշչյանը՝ խոսելով հայկական լավաշը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգություն մեջ ներառելու և Ադրբեջանի ներկայացրած պահանջի մասին:
Նրա խոսքով՝ ցանկացած ռեստորանում առաջ են քաշում միայն խաշ ու խորոված, սակայն ավանդական հայկական խոհանոցի գոհարները, որոնք կարելի է ներկայացնել, չի արվում. «Մեղավորը մենք ենք, որ չենք կարողանում ըստ արժանվույն ներկայացնել»,-նշեց բանախոսն՝ ավելացնելով, որ հեռուստաալիքների հսկա ցանկ կա, բայց այդ արժեքները ներկայացնող ոչ մի հաղորդում չկա :
Հանդիպմանը ներկա ազգագրագետ Սուրեն Հոբոսյանն էլ ասաց, որ ինքը համաձայն չի այն մտքի հետ, երբ ասում են ուրիշները մեզնից տանում են. «Մեր ազգային արժեքները ոչ թե մեզնից վերցնում են, այլ մենք ենք զիջում»:
Բանախոսի դիտարկումներն մանրամասն՝ տեսանյութում:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին