Պետքարտուղարություն. ԱՄՆ-ն կոչ է անում Ադրբեջանի կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները
«Մենք խորապես անհանգստացած ենք այն սահմանափակումների առնչությամբ, որ ադրբեջանական կառավարությունը սահմանել է քաղաքացիական հասարակության նկատմամբ: ԱՄՆ-ն նաև մտահոգված է այն հանգամանքով, որ Ադրբեջանի կառավարությունը չի կատարում իր միջազգային պարտավորությունները մարդու իրավունքների բնագավառում»,-կարճ ասուլիսի ժամանակ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության մամուլի քարտուղար Ջեն Պսակին:
Վերջինս նաև կոչ է արել Ադրբեջանի կառավարությանը հարգել իր քաղաքացիների իրավունքները և նրանց համար պայմաններ ապահովել` իրենց հայացքներն ազատ արտահայտելու:
«Ադրբեջանի իշխանությունները կարող են ապահովել գալիք կայունությունն ու բարգավաճումը` ստեղծելով պայմաններ բաց հասարակության համար»,- նկատել է Պսակին:
Նրա խոսքերով` ԱՄՆ պաշտոնատար անձինք Ադրբեջանի ղեկավարությանն արդեն իսկ իրենց դժգոհությունն են հայտնել:
Նյութեր թեմայի շուրջ`
Եվրոպայի խորհուրդն ազատվեց ադրբեջանական խայտառակությունից
Քաղաքացիական հասարակության ֆորումում ադրբեջանական պատվիրակությունը սկանդալ է սարքել
Եվրոպական խորհրդարանում քննարկվեց Ադրբեջանին խիստ քննադատող բանաձևը
ԵԽԽՎ-ի Վացլավ Հավելի մրցանակին արժանացավ ադրբեջանցի քաղբանտարկյալ Անար Մամադլին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները