Վահան Արծրունին 2015-ի բեմական գործունեությունը ծավալելու է Ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում
Երգիչ, կոմպոզիտոր Վահան Արծրունին տարին եզրափակելու է դեկտեմբերի 7-ի կայանալիք համերգով: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա ասաց, որ ներկայացնելու է կամերային ստեղծագործություններ:
«Այդ օրը մեր խոնարհումը, հիշատակի տուրքը կտանք երկրաշարժից զոհվածներին: Ներկայանալու եմ հատուկ ծրագրով»,-նշեց արվեստագետը:
Վահան Արծրունին խոսեց նաև իր նոր ձայնասկավառակից, որը ներառում է կենդանի կատարումներ համերգներից: Ընգրկված են գրեթե բոլոր ժանրային տեսակները՝ ակուստիկ դուետ, կամերային կատարումներ, գործիքային պրոգրեսիվ ռոկ, որոնց կոմպոզիտորը հավակնում է: Ձայնասկավառակը ներկայացնում է հանդիսատեսի կողմից առավել սիրված հին և նոր ստեղծագործություններ՝ երգեր և գործիքային պիեսներ: «LIVE-2014»-ը հեղինակի թվով 14-րդ ալբոմն է:
Խոսելով 2015 թվականի ծրագրերի մասին, Վ. Արծրունին ասաց, որ ստեղծագործական, բեմական գործունեությունն իրականացնելու է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի համատեքստում: Կոմպոզիտորը նախատեսում է 2015 թվականին իրականացնել բեմական երկու նախագիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին