Վարդան Պետրոսյան. Ինձ համար ամբողջ դատավարության ընթացքում ամենակարևորը տուժող կողմի հետ հաշտության եզրեր գտնելն է
Վարդան Պետրոսյանի գործով մեղադրող դատախազ Արթուր Սարգսյանը դեմ է պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդությանը՝ կրկնակի հանձնաժողովային և համալիր ավտոտեխնիկական և դատահետքաբանական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ: Նշենք, որ նման միջնորդությամբ Վ. Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը հանդես էր եկել նախորդ դատական նիստի ժամանակ:
Այսօրվա նիստում դատախազն ասաց, որ պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության մեջ որևէ հիմնավորում չկա:
Տուժող կողմի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը նույնպես նշեց, թե պաշտպանի կողմից ներկայացված միջնորդությունը բավարար հիմքեր չի պարունակում կրկնակի փորձաքննություն իրականացնելու համար:
Ռուբեն Բալոյանը նաև ասաց, թե վերջին շաբաթվա ընթացքում մի քանի անգամ հանդիպել է տուժող կողմի ներկայացուցիչների հետ, մի քանի անգամ խնդրել է հաշտության եզրեր գտնել:
«Ես գտնում եմ, որ կարելի է հաշտության եզրեր գտնել, ժամանակն է այս ամենին վերջակետ դնել: Եթե հաշտության եզր գտնեն, ես անձամբ կհրաժարվեմ քաղհայցից»,-ասաց Ռուբեն Բալոյանը:
Վարդան Պետրոսյանն իր խոսքում ողջունեց տուժողի կողմի ներկայացուցչի քայլը. «Տուժող կողմի ներկայացուցիչն առաջին անգամ հրապարակավ խոսեց այն մասին, որ տուժող ընտանիքների հետ երկար զրուցել է, ինչը տվել է դրական արդյունք հաշտեցման հետ կապված: Ինձ համար դա կարևորագույնն է ամբողջ դատավարության ընթացքում: Իհարկե՛, խնդիրը կռիվ է, մենամարտ է, պաշտպանում են, հարցաքննում են, ես դա շատ լավ հասկանում եմ, ես էլ սպասում եմ, լուրջ, լուռումունջ: Բայց ամբողջ դատավարության ընթացքում փորձեր արվել են հաշտեցման, չի ստացվել: Ես չեմ մեկնաբանել և ոչ ոք թող չմեկնաբանի: Եթե, այնուամենայիվ, փնտրվում են հաշտության եզրեր անկախ ամեն ինչից, կլինի փորաձաքննություն, չի լինի, կապացուցվի սա, թե չէ, դրական քայլ է: Ինքս իմ կողմից ինչքան հնարավոր է պատրաստ եմ գնալ յուրաքանյուր քայլի, որը կտանի այդ հաշտեցմանը: Այն ողբերգությունը, որն ապրում է տուժող կողմը, բարձր է որևէ փաստաթղթային, դատավարական, փորձաքննական պրոցեսներից»:
Նախորդող հրապարակումներ՝
«Այստեղ բոլորը պետք է շահագրգռված լինեն ճշմարտության բացահայտման համար». Վարդան Պետրոսյանի պաշտպան
Ամբաստանյալ Վարդան Պետրոսյանը՝ իրեն մեղադրողի պաշտպանի դերում
Վարդան Պետրոսյան. Մեկ տարի է նստած եմ լուռումունջ, անխոնջ, կնստեմ ավելին
«Ձևական պատճառաբանություններով Վարդան Պետրոսյանը կխուսափի պատժից». Միջնորդության վերաբերյալ
Վարդան Պետրոսյանի գործով դատական նիստը սկսվելուց անմիջապես հետո հետաձգվեց
Վարդան Պետրոսյանի գործով վկան մոռացել է ստորագրել դեպքի վայրի զննության արձանագրությունը
Վարդան Պետրոսյանի պաշտպանները դատական նիստին չներկայացան
Վարդան Պետրոսյանի գործով նոր պաշտպան է ներգրավվել
Վարդան Պետրոսյանի գործով հարցաքննվեց ավտոտեխնիկական փորձաքննությունը կատարած մասնագետը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները