Վերնիսաժի գործով դատական նիստը հետաձգվեց
Այս տարվա մայիսի 17-ին Վերնիսաժում տեղի ունեցած կրակոցների գործով, Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում այսօր կայացավ երկրորդ նիստը: Սակայն ինչպես և առաջինը, այն հետաձգվեց: Պատճառը ամբաստանյալ Վալերիկ Հովհաննիսյանի և վկաների բացակայությունն էր:
Դատավոր Գագիկ Պողոսյանը հայտարարեց, որ քրեակատարողական հիմնարկից դատարանին տեղյակ են պահել, որ Վալերիկ Հովհաննիսյանն այս պահին ունի բարձր զարկերակային ճնշում, փորացավ և չի կարող ներկայանալ դատարան:
Դատարանը որոշում կայացրեց նաև, որ չներկայացած վկաներին հաջորդ նիստի ժամանակ բերման ենթարկել:
Հիշեցնենք, որ Գոռ Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել սպանության փորձի և ապօրինի զենք-ռազմամթերք պահելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 6-րդ և 10-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով), երկու և ավել անձանց առողջությանը ծանր, մեկ անձի՝ միջին ծանրության վնաս պատճառելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 5-րդ և 9-րդ կետերով, 113-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով):
Ներսես Մելքոնյանին և Վալերի Հովհաննիսյանին մեղադրանքն առաջադրվել էր ՀՀ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով (մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելը):
Նախորդող հրապարակումներ՝
Վերնիսաժի գործով դատական առաջին նիստը տևել է մի քանի րոպե
Պաշտպանները պատրաստվում են դատական նիստին. Վերնիսաժի գործ
Գոռ Առաքելյանի փաստաբանը դեռ սպասում է պատասխանների. Վերնիսաժի գործ
Վերնիսաժի գործ. Ներսես Մելքոնյանի պաշտպանը միջնորդություններ է ներկայացնելու
«Քննչական մարմինը կամայական որոշում է կայացրել». Վերնիսաժի գործով մեղադրվող Գ. Առաքելյանին առաջադրված նոր մեղադրանքների մասին
Վերնիսաժի գործ. Գոռ Առաքելյանի գործով Գլխավոր դատախազին ներկայացրած բողոքի պատասխանը դեռ չկա
Վերնիսաժի գործ. Վալերի Հովհաննիսյանին պատգարակի վրա տեղափոխել են դատարան ու կալանավորել
Վերնիսաժում հնչած կրակոցներից վիրավորված Վալերի Հովհաննիսյանը մինչ այժմ տուժող չի ճանաչվել. Փաստաբան
Վերնիսաժի գործով ձերբակալվել է Ներսես Մելքոնյանը
Որտեղի՞ց Ալիկ Սարգսյանը գիտի, որ ցինիզմ է դրսևորվել. Փաստաբանի տարակուսանքը
Վերնիսաժի միջադեպի մասնակիցներից մեկը նախկինում դատված է եղել
Վերնիսաժում կրակոցների հետևանքով տուժածներից 2-ը շարունակում են մնալ վերակենդանացման բաժանմունքում
Վերնիսաժում կրակոցներ արձակած Գոռ Առաքելյանը երկու ամսով կալանավորվեց
«Աբսուրդ է, ցավալի իրականություն». Վերնիսաժի գործով 2-րդ անձը կալանավորվեց
Եթե պատգամավորի փեսան կալանավորված է, ապա մյուսներն էլ պետք է կալանավորվեն. Փաստաբանի դժգոհությունը
Վերնիսաժի գործ. «Գոռի նկատմամբ բռնություն է կիրառվել, բավականին ակտիվ ու շարունակական»
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները