«Կարծում եմ՝ առաջիկա օրերին կկանոնակարգվի». վարչապետը փոխարժեքի տատանումների մասին
«Կենտրոնական բանկը տիրապետում է իրավիճակին և, ես կարծում եմ, որ առաջիկա օրերին կկանոնակարգվի: Խնդիրը միանշանակ մեր ուշադրության կենտրոնում է, կրկնում եմ, դա ԿԲ իրավասության շրջանակներում է, եթե լինում են նման խոշոր տատանումներ, իրենք, անպայման, արձագանքում են»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում խոսելով փոխարժեքի տատանումների մասին՝ հայտարարեց ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Անդրադառնալով գնաճին` վարչապետը նշեց, որ այն պայմանավորված է ոչ թե ներքին, այլ արտաքին տնտեսական զարգացումներով. «Ես դա նորմալ եմ համարում: Ուղղակի պետք չէ կապել ներքին տնտեսական զարգացումների հետ. տարածաշրջանային տնտեսական վայրիվերումների պատճառներն են, որ բացասական ազդեցություն են ունենում մեր տնտեսության վրա: Մի քիչ էլ մեր ժողովրդի անվստահությունն է, բայց դե որևէ խնդիր չկա»: