Իրանական «Իրան Էյր» ավիաընկերությունը դադարեցրել է Բաքու իրականացվող թռիչքները
«Իրանական «Իրան Էյր» ավիաընկերությունը դադարեցրել է Բաքու իրականացվող թռիչքները»,-այդ մասին հաղորդում է իրանական «Արաննյուզ.իր» կայքը՝ հղում անելով ադրբեջանական «Թրենդ» լրատվական գործակալությանը:
Համաձայն հաղորդագրության՝ «Իրան Էյր» ավիաընկերության Բաքվի ներկայացուցչության ղեկավար Մոջթաբա Ղոլամիանը «Թրենդ»-ին տված հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանում ընկերությունը մեծ ծախսեր է կատարում, որոնք տնտեսապես շահավետ չեն, հետևաբար ընկերությունը որոշել է դադարեցնել թռիչքները:
Մոջթաբա Ղոլամիանը դժվարացել է հստակ ժամկետ նշել, թե 2015թ. հունվարից հետո «Իրան Էյր» ընկերությունը երբ կվերականգնի Բաքու իրանականացվող թռիչքները:
Նշենք, որ Հայաստանում իրանական երկու ավիաընկերություն է աշխատում՝ «Ասեման» և «Մահան» ընկերությունները, որոնք բացի երեքշաբթի օրվանից՝ ամեն օր Թեհրան-Երևան-Թեհրան երթուղով թռիչքներ են իրականացնում: