Կ. Ճշմարիտյան. Դրամի արժեզրկումը տնտեսական իրավիճակի արդյունք չէ
Դոլարի արժևորումը սպեկուլյատիվ բնույթ ունի: Դրամի արժեզրկումը տնտեսական իրավիճակի արդյունք չէ: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը
«Դրա պատճառով գնաճի վրա միգուցե որոշակի ազդեցություն կա, բայց տնտեսության ունեցած ցուցանիշները և իրավիճակն այնպիսին չէ, որ մեկ օրվա մեջ այդպիսի տատանումներ լինեն։ Համենայնդեպս, դա տնտեսական իրավիճակի արդյունք չէ»,- ասաց նախարարը:
Հարցին, թե ովքե՞ր են մեղավորները և այդ սպեկուլյացիայի հեղինակները, Կ. Ճշմարիտյանն ասաց. «Չեմ կարող ասել: Մեր ունեցած օրենսդրական և վարչական գործիքներով, որ ունի Կենտրոնական բանկը, կարող է կարճ ժամանակում կարգավորել»:
Ի պատասխան հարցի, թե կառավարությունը կանխատեսե՞լ էր նման իրավիճակ, նախարարն ասաց, որ սպեկուլյատիվ երևույթները բյուջեում հնարավոր չէ կանխատեսել։
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները