Ն. Փաշինյան. Դեմ եմ քվեարկելու ԵՏՄ-ին միանալու պայմանագրին, որովհետև հավատում եմ Հայաստանի ինքնիշխան ապագային (տեսանյութ)
ԵՏՄ պայմանագրին միանալով` Հայաստանի անկախությունը դրվում է լրջագույն հարվածի տակ: Այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
«Եվրասիական տնտեսական միությունը Հայաստանը մեկուսացնելու է հյուսիսից և հարավից, որովհետև այս պայմանագրով փակվում են բոլոր հնարավորությունները էապես խորացնելու մեր հարաբերությունները Իրանի ու Վրաստանի հետ»,-ասաց նա:
Ըստ նրա, ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցումը նշանակում է, որ մենք Իրանի հետ չենք կարողանալու ազատ առևտրի պայմանագիր կնքել, իրանական գազի համար տարանցիկ ճանապարհ դառնալ, իսկ իրանական գազի տարանցումն այն ծրագիրն է, որը տնտեսապես կամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը:
«Ես դեմ եմ քվեարկելու Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու պայմանագրին ոչ թե այն պատճառով, որ չեմ սիրում Ռուսաստանին, այլ հավատում եմ Հայաստանի ինքնիշխան ապագային: Դեմ եմ քվեարկելու հանուն այն քաղաքացիների, ովքեր հավատում են, որ Հայաստանն ազատ, երջանիկ, անկախ ապագա է ունենալու ու պայքարելու են հանուն այդ ապագայի»,- ասաց Ն. Փաշինյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները