Սելֆին ստիպում է մարդկանց պլաստիկ վիրահատության դիմել
Դեմքի պլաստիկ վիրահատության ու վերականգնողական վիրաբուժության ամերիկյան ակադեմիայի գիտնականները պարզել են, որ սոցիալական ցանցերի պատճառով մարդկանց ավելի ու ավելի է հուզում իրենց արտաքին տեսքը: Անցկացված նոր հետազոտությանը մասնակցել է 2700 մարդ, յուրաքանչյուր երրորդ մասնակիցը խոստովանել է, որ պատրաստ է դիմել վիրահատության, որպեսզի սելֆի անելիս լավ տեսք ունենա: Այս մասին գրում է «Մեդդեյլի.ռու»-ն:
2012-ի համեմատ 2013-ին 10 տոկոսով ավելացել է քթի պլաստիկ վիրահատությունների թիվը, 7 տոկոսով ավելացել է մազերի, 6-ով՝ կոպերի փոխպատվաստման դեպքերը: Օրինակ, Կոստա Ռիկայից 34-ամյա ստոմատոլոգը՝ Ջենիֆեր Ռեյնոլդսը խոստովանել է, որ հանուն սելֆիներում սիրուն երևալու վիրահատել է քիթը: «Հիմա ինձ ավելի շատ է տեսքս դուր գալիս, սելֆի անելն ինձ համար հիմա խնդիր չէ»,-ասել է նա: