Ուկրաինայի նոր կառավարությունում նախարարական պորտֆելներ են զբաղեցրել երեք օտարազգիներ
Ուկրաինայի Գերագույն Ռադան նախօրեին հավանության է արժանացրել երկրի կառավարության նոր կազմը: «UNN» գործակալության հաղորդմամբ, որոշմանը կողմ է քվեարկել 228 պատգամավոր:
Ուկրաինայի նոր կառավարության կազմում նախարարական պորտֆելներ են զբաղեցրել երեք օտարազգիներ: Մասնավորապես, առողջապահության նախարար է դարձել Վրաստանի քաղաքացի Ալեքսանդր Կվիտաշվիլին: Տնտեսական զարգացման նախարարի պաշտոնը ստանձնել է լիտվացի Այվարաս Աբրամավիչուսը, իսկ Միացյալ Նահանգների քաղաքացի Նատալիա Յարեսկոն ղեկավարելու է ֆինանսների նախարարությունը:
Հիշեցնենք, Ուկրաինայում կառավարությունում օտարազգիների պաշտոն զբաղեցնելու օրենքն ավելի վաղ ընդունվել էր նախագահ Պյոտր Պորոշենկոյի առաջարկով:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում