Խաչատուր Քոքոբելյան. Ուզում եմ, որ մենք գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ (տեսանյութ)
«Ինտեգրացիան լավ է, եթե գնում է առաջադիմություն: Ուզում եմ կոչ անել, որ մենք գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ, ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը:
Նա նշեց, որ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը հակասում է ՀՀ Սահմանադրությանը:
«Ենթադրվում է, որ տնտեսական կոմիտեի ընդունած որոշումներն անդամ պետությունների համար ուղղակի պարտադիր են: Հայաստանի Սահմանադրությամբ փաստվում է, որ Հայաստանում հավաքվող հարկերն ու պարտադիր վճարները պարզապես կատարվում են Հայաստանի օրենսդրությամբ ու որոշումներով: Պայմանագրին միանալուց հետո այդպես չի լինի»,- ասաց պատգամավորը:
Նա նաև նշեց, որ Հայաստանը, վավերացնելով ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը, չի կարողանալու իրացնել ինքնուրույն ֆինանսատնտեսական քաղաքականություն, տեղի է ունենալու ֆինանսատնտասական բնագավառի, արտարժույթի սինխրոնիզացիա:
Խ. Քոքոբելյանը նաև նշեց, որ հունվարի 1-ից չի գործելու Մաքսային օրենսգիրքը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները