ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու բանակցությունների օրակարգում ԼՂՀ հետ մաքսային սահմանի հարց չի եղել. Ա. Զաքարյան
Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու բանակցությունների ողջ գործընթացում Լեռնային Ղարաբաղի հետ մաքսային սահմանի խնդիր երբևէ չի եղել, օրակարգում նման հարց չի եղել: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը` ի պատասխան «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանի հարցի, թե եթե վաղը ԵՏՄ կողմերից մեկը բարձրացնի Հայաստանի և Արցախի միջև մաքսակետի տեղակայման հարց, ինչո՞վ պետք է հակառակվել դրան:
«Եթե մենք հիփոթետիկ մոտենանք խնդրին և փորձենք նաև ապագայում հասկանալ մեր անելիքները, ապա պետք է ասեմ, որ այդ պահանջը տեսական դաշտում կառաջացնի նոր իրավիճակ, նոր կարգավիճակ: Բնականաբար, դա կենթադրի, որ միության անդամ երկրները փորձում են որոշակի կարգավիճակ տալ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը»,- նշեց Ա.Զաքարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները