Արմեն Մուրադյանը` արատով ծնված երեխայի մասին
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ անդրադառնալով «Մալաթիա» ԲԿ-ում առանց երկու ձեռքի և մեկ ոտնաթաթի ծնված երեխային, նշեց, որ անգամ այդ արատներով, երեխան առողջ է, և նման երեխաներ ամբողջ աշխարհում ծնվում են:
Բացի այդ, եթե նույնիսկ հղիության ընթացքում ախտորոշվեր արատը, արդյո՞ք պետք է երեխան չծնվեր, այս հարցը նախարարը էթիկապես ճիշտ չհամարեց` նշելով, որ երեխան իրավունք ունի ապրելու:
«Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է նման էթիկական հարց քննարկել, թե որևիցե մեկը իրավունք ուներ երեխային կյանքից զրկել միայն այն պատճառով, որ երեխան վերջույթ չունի: Նա իրավունք ունի ապրելու, նա առողջ երեխա է, բայց ունենալու է լուրջ խնդիրներ վերջույթների պրոթեզավորման հետ կապված»,- ասաց նախարարը` միևնույն ժամանակ հավելելով, որ այսօր ռեաբիլիտացիոն տեխնոլոգիաների պայմաններում հնարավոր է երեխային պրոթեզով ապահովել:
Ինչ վերաբերում է ուլտրաձայնային հետազոտություն անցկացնող բժշկին, Ա.Մուրադյանն ասաց, որ նա չի հեռացվել աշխատանքից, քանի որ մեղավորությունը չհաստատելով չէին կարող աշխատանքից հեռացման վարչական տույժ կիրառել: Սակայն բժիշկը ինքնակամ է աշխատանքից ազատման դիմում գրել:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա