«Անահիտ» մուլտֆիլմի պրեմերիայի օրը հայտնի է
Ղազարոս Աղայանի հեքիաթի հիման վրա նկարահանված «Անահիտ» լիամետրաժ մուլտֆիլմը մեծ էկրան կբարձրանա ամենայն հավանակությամբ դեկտեմբերի 27-ին:
«Գրեթե հստակ է՝ դեկտեմբերի 27-ին: 99,9 տոկոս: Այն մեկ տոկոսն էլ թողնում եմ աննախադեպ ինչ որ խնդրի»,- Panprama.am-ի հետ զրույցում ասաց մուլտֆիլիմի ռեժիսոր, «Ռոբերտ Սահակյանց պրոդաքշն»-ի համահիմնադիր Դավիթ Սահակյանցը:
Նա նշեց, որ այս պահին դեռևս աշխատանքներ են տարվում՝ մշակվում է ձայնը, ընթանում է գունավորման գործընթացը:
Դ. Սահակյանցն ասաց, որ աշխատանքներ են տանում նաև Հայաստանից դուրս՝ այլ երկրներում էլ ցուցադրելու ուղղությամբ, բայց դեռևս որևէ հստկություն չկա՝ երբ, որտեղ կցուցադրվի «Անահիտ» մուլտֆիլմը:
«Անահիտ»-ի նկարահանման աշխատանքները «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշն»-ը սկսել է դեռևս 2010 թվականին` Հայաստանի մշակույթի նախարարության ֆինանսավորմամբ: Որպես անիմացիոն լիամետրաժ մուլտֆիլմ` այն թվով երրորդն է հայկական մուլտարտադրության մեջ` Ռոբերտ Սահակյանցի «Պանդոկ»-ը և Արման Մանարյանի «Սասունցի Դավիթ» մուլտֆիլմերից հետո:
«Անահիտ» մուլտֆիլմի ռեժիսորներն են Դավիթ Սահակյանց, Լյուլյա Սահակյանց, սցենարի հեղինակները՝ Նաիրա Սահակյանց, Լյուլյա Սահակյանց, Դավիթ Սահակյանց, երկխոսությունների հեղինակները՝ Վահրամ Սահակյան, Լևոն Գալստյան: Պրոդյուսերներն են Կարեն Ղազարյան, Դավիթ Սահակյանց, Հայկ Սահակյանց: «Անահիտ» մուլտֆիլմի հերոսներին հնչյունավորել են Ռաֆայել Քոթանջյանը, Հրանտ Թոխատյանը, Դավիթ Բաբայանը, Շուշան Պետրոսյանը, Մկրտիչ Արզումանյանը, Վարդան Զադոյանը, Նազենի Հովհաննիսյանը, Խորեն Լևոնյանը: Մուլտֆիլմի կոմպոզիտորներն են Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Զադոյանը: Բեմադրող նկարիչ` Էռնեստ Մուրադյան: Երգերը կատարում են Անուշ և Ինգա Արշակյանները, Շուշան Պետրոսյանը, Տիգրան Պետրոսյանը, Գոռ Սուջյանը, Նիկ Էգիբյանը, Հասմիկ Կարապետյանը, ինչպես նաև «Ակունք» ազգագրական համույթը:
Լրահոս
Տեսանյութեր
Սուրեն Սարգսյան. Ստորագրված փաստաթղթով ԱՄՆ-ն անվտանգության երաշխիքներ չի տրամադրում Հայաստանին