Գուրգեն Արսենյան. Խոսելով հանրային բարիք չես ստեղծի (տեսանյութ)
«Կարևորագույն իրադարձություն է տեղի ունենում մեր երկրում մեր նորագույն պատմության ընթացքում: Պատիվ ունենք մասնակից լինելու այս իրադարձությանը, որոշում ընդունելու»,-ԱԺ-ում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացնելու մասին քննարկումների ժամանակ ասաց ԲՀԿ խմբակցության անդամ, Միավորված աշխատանքային կուսակցության նախագահ Գուրգեն Արսենյանը:
Ընդգծեց, որ ինքն արտահայտում է Միավորված աշխատանքային կուսակցության տեսակետը. «Մենք միանշանակ կողմ ենք այս համաձայնագրին ու այս միությանը»:
Խոսելով հնչող քննադատությունների մասին, Գ. Արսենյանն ասաց, որ եթե այս հարցը որոշվեր հանրաքվեով, քիչ կլինեին այն հնարավոր շահարկումները, որոնք կան այսօր:
Պատգամավորի խոսքով, արդեն քանի տարի է բնակչությանը «կերակրում են լենգենդներով, առասպելներով». «Պետք է հնարավորություններով կերակրել ժողովրդին: Խոսելով հանրային բարիք չես ստեղծի: Եկել է ժամանակը, որ մենք պետք է իրականացնեք տնտեսական ներթափանցում այլ երկրների տնտեսական տարածք: Դրա համար երկու կարևորագույն նախապայման է պետք՝ աշխատելու ցանկություն և պետությունը չխոչընդոտի»:
Գ. Արսենյանը նշեց, որ պետք է 175 միլիոն սպառող ունեցող շուկայում դիրքավորվել, իսկ դրա համար անհրաժեշտ է արտադրական հզորությունները վերակենդանացնել:
«Վավերացնելով այս պայմանագիրը, հսկայական, երկարաժամկետ ռեսուրս ենք տալիս մեր հայրենիքին: Մենք այս քայլով կարող ենք ապացուցել, որ չենք վերածվել ոչ գործունյա ազգի, այլ հնարավորություն ունենք շարունակելու այն ճանապարհը, որով անցել են մեր պապերն ու հայրերը»,- ասաց Գ. Արսենյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները