Վարչապետ. Այս կառավարության կողմից ներկայացող տարեկան բյուջեում կարել է տեսնել նոր քաղաքականության շեշտադրումների սկիզբը
«2015 թվականի պետական բյուջեն իրատեսական է: Ըստ ներկայացած հաշավարկների, անկախ ներքին ու արտաքին տարաբանութ տնտեսական զրագացումներից, ստանձնած պարտավորությունները պետք է իրականացնել»,- Ազգային ժողովում ունեցած ելույթում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Նա նշեց, որ 2015 թվականի բյուջեն ունի հստակ սոցիալական ուղղվածություն, բյուջեի կեսը կազմում է սոցիալական, կրթական, մշակութային, առողջապահության ոլորտների համար նախատեսված ծախսերը: Պատշաճ մակարդակի վրա են նաև պաշտպանության, ազգային անվտանգության, հասարակական կարգի պահպանության համար նախատեսված ծախսերը: Հայաստանը 2015 թվականին էլ է շարունակելու աջակցություն ցուցաբերել ԼՂՀ-ին:
«Միաժամանակ բոլոր ոլորտներում ուղղորդվելու ենք հավասար պայմանների ստեղծման, հասարակությանն ականջալուր լինելու մեր կարգախոսով: Նախատեսել ենք միջոցառումներ, որոնք նպատակաուղղված են էապես բարելավելու գործարար միջավայրը, ամրապնդելու պետության նկատմամբ գործարարների վստահությունը: Այս կառավարության կողմից առաջին անգամ ներկայացող տարեկան բյուջեում կարել է արդեն տեսնել նոր քաղաքականության շեշտադրումների սկիզբը»,- իր ելույթում ասաց կառավարության ղեկավարը:
Վարչապետը նշեց, որ իրենք նայում են խնդիրներին ոչ թե առօրեական շահերի, այլ տնտեսության հեռնակարի տեսակետից և հնարավորինս ձգել են երկարաժամկետ օգուտները գերադասել անմիջական եկամուտների գայթակղությունից: