Պատգամավոր. Այստեղ 1/3 դեմ է ԵՏՄ-ին միանալուն (տեսանյութ)
«Սա տնտեսական ինտեգրացիոն գործընթաց չէ, սա բացարձակ քաղաքական հարց է»,- ԱԺ-ում ՀՀ-ի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը վավերացնելու մասին քննարկումների ժամանակ ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը:
Ըստ նրա, եթե ԵՏՄ-ին միանալուց հետո խոսում են 170 միլիոնանոց շուկայի մասին, ապա մինչ այդ Հայաստանը հնարավորություն ուներ հարաբերվել բոլորի հետ, ուներ 250 միլիոնանոց շուկա:
Ռ. Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ որոշ ժամանակ անց ԵՏՄ անդամներից Ղազախստանը բարձրացնելու է ՀՀ-ի և ԼՂՀ-ի միջև մաքսային կետի հարցը:
Նա խնդրանքով դիմեց մեծամասնությանը. «Եթե մտածում եք պետության վարքի մասին, թող պատգամավորներն իրենց կամքով քվեարկեն: Համոզված եմ, որ այստեղ 1/3 դեմ է: Եկեք միայն այս պահի մասին չմտածենք: Կխնդրեմ՝ քվեարկեք խղճի մտոք»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները