ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկումներն ԱԺ-ում ավարտվեցին. «Ինքնիշխանության կորստի մասին խոսք լինել չի կարող»
Խորհրդարանում ավարտվեցին ««2014 թ. հոկտեմբերի 10-ին Մինսկում ստորագրված» Հայաստանի Հանրապետության` «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թ. մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» փաստաթուղթի քննարկումները:
Պատգամավորների ելույթներից հետո հիմնական զեկուցող ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Սուրեն Կարայանն ասաց. «Որոշ ելույթների ընթացքում մատնանշվում էր այն հանգամանքը, որ Հայաստանը միանալով Եվրասիական տնտեսական միությանը, կորցնում է իր ինքնիշխանությունը: Երկու կարևոր հանգամանք մատնանշեմ՝ համաձայնագրի հենց սկզբում ամրագրված է, որ ԵՏՄ կարևորագույն սկզբունքն է՝ ինքնինքիշխան հավասարության սկզբունքը: Երկրորդ՝ բոլոր որոշումները կայացնում են անդամ պետությունների փոխվարչապետները, վարչապետներն ու նախագահները»:
Նա ընդգծեց, որ ինքնիշխանության կորստի մասին խոսք լինել չի կարող:
Փոխնախարարը նաև նշեց, որ ելույթներում հնչեցին տեսակետներ, թե միանալով ԵՏՄ-ին, սահմանափակվելու է համագործակցությունը այլ երկրների, միությունների հետ:
«Ոչ մի սահմանափակում չի լինելու: Ներկայումս էլ շատ ակտիվ շարունակում ենք համագործակցությունը Եվրամիության, նաև այլ գործընկեր պետությունների հետ: Մեր բարեփոխումները, մասնավորապես ինստիտուցիոնալ բնույթի, շարունակելու ենք: Եվրամիության հետ համագործակցությունը չի սահմանափակվելու Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո էլ»,- հավաստիացրեց փոխնախարար Ս. Կարայանը:
Նախորդող հրապարակումներ՝
ԲՀԿ-ն ու ՕԵԿ-ը կողմ են Հայաստանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը
Ի՞նչ կաներ ՀԱԿ-ը. Լևոն Զուրաբյանի հարցադրումն ու պատասխանները (տեսանյութ)
Արմեն Ռուստամյան. Դասերը սովորելու ժամանակ է
Պատգամավոր. Այստեղ 1/3 դեմ է ԵՏՄ-ին միանալուն (տեսանյութ)
Գուրգեն Արսենյան. Խոսելով հանրային բարիք չես ստեղծի (տեսանյութ)
Խոսրով Հարությունյան.«Հայաստանը չի կարող դառնալ այն պետությունը, որն իր վարքով կարող է նպաստել ՌԴ-ի կազմաքանդմանը»
«Ինչ ընտրել՝ գեղեցիկ խոստումները, թե ֆիզիկական գոյությունը». Արծվիկ Մինասյան (տեսանյութ)
Խաչատուր Քոքոբելյան. Ուզում եմ, որ մենք գնանք դեպի քաղաքակիրթ աշխարհ (տեսանյութ)
ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու բանակցությունների օրակարգում ԼՂՀ հետ մաքսային սահմանի հարց չի եղել. Ա. Զաքարյան
Էդուարդ Շարմազանով. «Եթե գազի, նավթի տեղ գիտեք, ասեք իմանանք» (տեսանյութ)
Ն. Փաշինյան. Դեմ եմ քվեարկելու ԵՏՄ-ին միանալու պայմանագրին, որովհետև հավատում եմ Հայաստանի ինքնիշխան ապագային (տեսանյութ)
Ա. Արզումանյան. Վերջին պահին կոճակը սեղմելիս ընտրեք ձեր սրտում ազատությունը (տեսանյութ)
ԵՏՄ հիմնական մարմիններն ու դրանց գործառույթները. ԱԺ-ում սկսվել է ԵՏՄ-ին միանալու պայմանագրի քննարկումը
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները